Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի բանավեճը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան այցի եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող զարգացումների շուրջ:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: