«Ստացվեց այնպես, որ «Գիմնազիադայում» մեր շախմատիստ Մանուել Պետրոսյանն ու ձյուդոիստ Սամվել Խաչատրյանը տարբեր դահլիճներում մրցում էին գրեթե միաժամանակ: Մանուելը պայքարում էր ոսկե մեդալի համար, իսկ Սամվելը` բրոնզի: Երբ ինձ տեղեկացրին, որ Մանուելը ոսկին նվաճել է, անկախ ինձնից տատամիի վրա պայքարող Սամվելին բղավեցի, որ Մանուելն արդեն ոսկին բերել է: Նա մի ակնթարթ հայացքն ուղղեց ինձ եւ բառացիորեն երեք վայրկյանում մաքուր հաղթանակ տարավ` նվաճելով բրոնզե մեդալը», – այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց «Գիմնազիադայում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Արման Այվազյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ