«ԵՄ-ը Հայաստանին համառորեն հրավիրելով նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը՝ կարծում եմ, պետք է հաշվի նստեր այն քաղաքական իրողությունների եւ առանձնահատկությունների հետ, որոնք առկա են մեր տարածաշրջանում: Մեր իշխանությունները շտապելով եւ գայթակղվելով եվրաշուկայով՝ արդյունքում հայտնվեցին Մաքսային միությունում, ինչը ստեղծված իրողությունների եւ մեր հնարավորությունների պայմաններում ես բնական եմ համարում: Այդ «գայթակղիչ» առաջարկությունը ուղղակիորեն հարվածում էր Արցախի անվտանգությանը, ինչը մեր կողմից բանակցողները պետք է նկատի ունենային»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ Ասոցացման համաձայնագրին, ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:
«Առավոտ» օրաթերթ