Դեկտեմբերի 11-ից 13-ը Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքի հրավերով Եվրոպական խորհրդարանում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
Այցի շրջանակում Վարդան Օսկանյանը հանդիպել է Դաշինքի նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յան Զահրադիլի, Եվրոպական Միության Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի նախագահող Միլան Քաբրնոխի, ինչպես նաև պատգամավորներ Չարլզ Թենեքի, Դանիել Հանանի և Մարտին Քալանանի հետ:
Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաս Փորեբայի հետ, որի ներկայացրած Հայաստան – Եվրոպական Միություն հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ բանաձևը նույն օրերին ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Պահպանողականների և բարեփոխիչների դաշինքի միջև հարաբերությունների և համագործակցության խորացման ու զարգացման, ինչպես նաև Հայաստան – Եվրոպական Միություն հետագա համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, կովկասյան տարածաշրջանում գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու ղարաբաղյան հարցի շուրջ:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանի գրասենյակ
13-ը դեկտեմբերի, 2013 թվական