Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի`«վագրային թռիչքի» հնարավորություն է տեսնում

Դեկտեմբեր 13,2013 13:35

«Հայաստանը պետք է շատ կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան կատարած այցին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`հավելելով. «Հայկական կողմը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտություն, շատ ժամանակ կորցրեց, Թուրքիան հայտնվեց շահեկան վիճակում, իսկ այսօր արդեն Թուրքիան սկսել է ֆուտբոլային դիվանագիտություն-2-ը` հաղթահարելու 2015 թվականի արգելքը»:

Վերլուծելով հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը՝ Արմեն Մարտիրոսյանը փաստեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, փաստորեն, հայ-թուրքական սահմանը ոչ միայն չբացվեց, այլև Թուրքիան հենց արձանագրությունների ստորագրումից հետո սկսեց ակտիվություն ցուցաբերել ԼՂ հարցում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, որից հետո Թուրքիան, եթե ցանկանում է իսկապես բարելավել հարաբերությունները, պետք է առանց նախապայմանների բացի հայ-թուրքական սահմանը: Միայն այդ ժամանակ կարող են սկսվել երկկողմանի բանակցություններ:

Արմեն Մարտիրոսյանը փաստեց, որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, ուստի հայկական կողմը պետք է իր պահանջները դնի բանակցային սեղանին` Հայոց ցեղասպանության ճանաչում, հայրենազրկման հետևանքների վերացում: Նրա դիտարկմամբ` Դավութօղլուի երեկվա հայտարարությունը`հայ-թուրքական երկխոսության հնարավորությունների մասին`ԼՂՀ խնդրի`թուրքական պատկերացումներով լուծված լինելու պարագայում, ցույց տվեց, որ իրենք նոր իմիտացիոն փուլ են սկսել` 2015-ից առաջ:

Ընդհանուր առմամբ, վերլուծելով ՌԴ-ի եւ Իրանի գործողությունները, Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի համար իսկապես «վագրային թռիչքի» ժամանակաշրջան է: Եթե Իրանի նկատմամբ տնտեսական էմբարգոն վերացվի, նրա համոզմամբ, դա միանգամից հարվածելու է ՌԴ-ի տնտեսությանը ու եթե Հայաստանը լեգիտիմ իշխանություն ունենա, ընդամենը պետք է լայն տարածքով խողովակ անցկացնի Հայաստանի տարածքով`Իրանից դեպի Եվրոպա, ինչի արդյունքում՝ տնտեսական, էներգետիկ անվտանգություն: Իրանի դեսպանի`գազի գնի հետ կապված վերջին հայտարարությունները, որ կարող են պայմանավորվել եւ Հայաստանին հարյուր դոլարով գազ վաճառել, ՀՀ իշխանությունների համար նա համարում է ապտակ, բայցեւ միաժամանակ՝ մեծ ժեստ: Ըստ բանախոսի, այս ուղղությունը Հայաստանի համար շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել:

Մարտիրոսյանը ողջունում է նաեւ Ուկրաինայի քայլերը`վերջնական դեպի ԵՄ ասոցացում կողմնորոշվելու առումով եւ գտնում է, որ եթե ՀՀ իշխանությունները չվախենային իրենց պաշտոնանկությունից եւ գնային ԵՄ-ի հետ ասոցացման ճանապարհով, մեծ քանակությամբ գումարներ եւ տեխնոլոգիաներ կարող էին Հայաստան բերել: «Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու հրաշալի շանս կա. Ընդամենը պետք է քաղաքական կամք»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. artur says:

    Եվ հայաստանը այդ եվրոպաից բերած տեխնոլոգիաները ամուոր դեմ կանի արցախ- ադրբեջան դարբասներին և ոչ մի թուրք չի կարողանա անցնել այդ դարբասը…Ցավոք սրտիի առ այսօր չգտնվեց մի վողջախոհ իսկական հայրենասեր ղեկավար , որ(վերապահումներով բացառությամբ Սերժ Սարգսյանի) հանձն վերցներ հայտարարելու որ մեզ վճռականորեն անհրաժեշտ է բարի դրացիական հարաբերություններ հաստատել մեր 4հարևանների հետ ինչպես վրացիները, որ իդեպ չի եղել ամբողջ պատմության ընթացքում և հետո նույնքան վճռականորեն ռուսաստանին ասի մնաս բարով , արածներիդ համար (այդ թվում նաև այո այո եղեռնի)շատ շնորհակալություն , մենք քո կարիքը այլևս չենք ուզում ունենալ.:Առանց այդ պայմանների կատարման մենք միշտ մնալու ենք ռուսաստանից կախման մեջ , որտեղ փոթորկում է կաշառակերությունը և ոչ մի հույս չկա որ երբևե կարող է վերանալ այլ հակառակը տարածվում նաև դեպի հայաստան ինչպես ամեն մի վատը:Այդ երկրու մ կաշառք վերցնում են բոլորը , հատկապես սլավոնները , լինելո ծայրագույն նացիոնալիզմի գաղափարներով վարագված երկիր բոլոր պաշտոնները գտնվում են նրանց ձեռքին .ինչպես ասում են տառապանքս փորձ ունի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031