Լրահոս
Օրվա լրահոսը

Հետվիլնյուսյան Վիլնյուսը

Դեկտեմբեր 13,2013 13:45

Օրերս Վիլնյուսում կայացավ Արեւելյան գործընկերության վեց երկրներից փորձագետների հանդիպումը, որին մասնակցում էի նաեւ ես: Նպատակը նույն քաղաքում տեղի ունեցած համաժողովի դասերն էին եւ հետագա ծրագրերը: Այդ սեմինարը հիմնականում հաստատեց այն, ինչ գիտեի մամուլի հրապարակումներից, ավելացան որոշ նրբերանգներ:

Իհարկե, այդ երկրներից ամենաշատ հետաքրքրողը եւ քննարկվողը Ուկրաինան էր՝ իր չափերով, իր աշխարհագրական դիրքով, նախագահ Յանուկովիչի կուրսի կտրուկ փոփոխությամբ եւ, իհարկե, Մայդանում տեղի ունեցող իրադարձություններով: Ինձ թվում է՝ այնտեղ հավաքվում են տարբեր համոզմունքների մարդիկ, որոնք ցանկանում են, որ իրենց երկիրն անկախ լինի՝ ազգայնականներ, դեմոկրատներ, կան նույնիսկ Արեւելյան շրջաններից եկած մարդիկ, որոնք ավանդաբար լոյալ են Ռուսաստանի նկատմամբ: Մի զարմացեք՝ Ռուսաստանի եւ Մաքսային միության կողմնակիցը լինելը մի բան է, պետական եւ ազգային արժանապատվությունը կորցնելը՝ մեկ այլ բան:

Բոլոր դեպքերում, ինչպես էլ ավարտվի կոնկրետ այս՝ Մայդանի պատմությունը, Ուկրաինայում, կարծում եմ, տեղի են ունենում անշրջելի պրոցեսներ. ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը այլեւս չեն կարողանա հաշվի չնստել այդ երկրի ժողովրդի կամքի հետ, իսկ այդ ժողովուրդը, կրկնեմ, չի ուզում ապրել որեւէ երկրի տիրապետության տակ: Դա լավ օրինակ է մեզ համար:
Ակնհայտ է, որ բոլոր 6 երկրներն ունեն լուրջ տնտեսական խնդիրներ՝ թե այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ նախաստորագրել են հայտնի փաստաթղթերը, թե նրանք, ովքեր չեն ստորագրել: Դրան ավելանում է այն հանգամանքը, որ անորոշության աստիճանը մեծ է (այդ դեպքում նաեւ «նախաստորագրած» երկրներում). Մոլդովայում, օրինակ, հաջորդ տարի կայանալու են ընտրություններ, եւ հավանականություն կա, որ խորհրդարանում (Ռուսաստանի աջակցությամբ, իհարկե) մեծամասնություն կստանան կոմունիստները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Գումարած Մերձդնեստրի խնդիրը: Ինչ լծակներ ունի Ռուսաստանը Վրաստանի վրա՝ դժվարանում եմ ասել՝ այն, ինչ կարողացել է անել, արդեն արել է՝ հետեւաբար, շատ հավանական է, որ մեր հարեւան երկիրը շարունակի գնալ իր ընտրած ճանապարհով: Դա էլ է մեր տեսանկյունից դրական փաստ:

Շարունակում է խնդիր մնալ նաեւ այն, որ Արեւելյան գործընկերության երկրներում (բացի, թերեւս, նույն Վրաստանից) իշխանության եւ ընդհանրապես քաղաքական վերնախավի մտածողության ոճը մնում է խորհրդային, որը, մասնավորապես, նշանակում է, որ նրանք ապրում են ոչ թե օրենքներով, այլ «հասկացողություններով»: Բայց այստեղ ոչ մի Եվրոպական միություն, ոչ մի այլ կառույց կամ երկիր չեն կարող մեզ օգնել: Մեր մտածողությունը կարող ենք փոխել միայն մենք ինքներս:

Որոշ եվրոպացի դիվանագետներ Հայաստանն ու Բելառուսը հիշատակում էին նույն շարքում: Թեեւ դա անարդար է, բայց մեծ հաշվով՝ մեզ հասնում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Rafael says:

    Ուկրաինան իրոք փայլու օրինակ է մեզ համար,հատկապես եթե հաշվի առնենք մեր աշխարհագրական դիրքը,երկրի չափերը և պատմական անցյալը,իրոք ավելի լավ օրինակ ուղղակի հնարավոր չէ գտնել և հավանաբար Ուկրանիայի ուղղությամբ են իսլամական աշխարհի ամենաազդեցիկ լիդերներն ասում<>։

  2. Արմեն says:

    Եվրոպական հանձնաժողովի հայտարարության համաձայն` Արևելյան գործընկերության ինտեգրացիայի և համագործակցության ծրագրի այս հավելյալ ֆինանսական աջակցությունը կստանան երեք երկիր` Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը: Ծրագրի ընդհանուր արժողությունը 87 միլիոն եվրո է, այն տրամադրվում է գյուղական բնակավայրերում տնտեսական հնարավորությունները, էներգետիկան, աշխատանքի շուկաներն ու կրթական ոլորտը զարգացնելու և այլ նպատակների համար։

    Ամենաշատ ֆինանսավորումը կստանա Մոլդովան` 35 միլիոն, ապա Վրաստանը՝ 27 միլիոն, և ամենաքիչը Հայաստանը՝ 25 միլիոն եվրո: Համաձայն Եվրահանձնաժողովի` այս հավելյալ աջակցությունը տրամադրումը Արևելյան հարևանության երկրներին ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտները բարեփոխելու համար են:
    Անցյալ տարի նույն ծրագրով ԵՄ-ն Հայաստանին տրամադրել էր 15 միլիոն եվրո` արդարադատության ոլորտի և կրթական բարեփոխումների համար:
    հ.գ. լավ էլ “կուտ են տալիս”, իսկ դուք դժգոհում եք…

  3. Հրանտ Պապիկյան says:

    Որևէ մեկը ինձ կբացատրի՞, թէ ինչպես է լինում, որ մի միության մեջ մտնելը երկիրը և ժողովրդին զրկում է սուվերենությունից, իսկ մեկ ուրիշ միություն մտնելը չգիտեմ ինչ ազատություններ է տալիս և մի այլ կարգի ինքնիշխանություն…: ՄԻՈՒԹՅՈՒՆ հասկացությունը ենթադրում է քաղաքական և տնտեսական կուրսերի ընդհանրություն` այսինքն նախապես որոշված խաղի կանոններ, որոնցից շեղվելը կնշանակի դեմ գնալ միության շահերին: Իսկ դա ենթադրում է լիովին ինքնիշխան քայլերի սահմանափակում: Հազիվ թե գտնվի մեկը, որը համարի որ Հայաստանը բացի այդ խաղի կանոնները սրբորեն կատարելուց` նաև այդ կանոնները որոշողներից նեկն է նաև լինելու, եթե նույնիսկ մի հրաշքով մտնի ԵՄ: Այնտեղ էլ որոշողները վաղուց հայտնի են, և հնարավոր է այդ միացյալ շահերըը շատ հարցերում դեմ լինեն մեր ազգայինին:
    Մի այնպիսի սգավոր վիճակ է ներկայացվում, որ մարդու լաց է գալիս`վտանգի տակ է Հայոց պետականությունը և լեզուն, աչքներիս առաջ մեր երկիրը ստրկացնում են, ստորացնում և վրաներս ծիծաղում, իսկ բարի եվրոքեռիները արցունքն աչքերին սգում են մեր կործանումը բայց ոչինչ չեն կարողանում անել…))))))))))))))
    Չնայած այն, որ “ոչինչ չեն կարողանում անել”` դա այնուամենայնիվ ճիշտ է և բացի դրանից, նաև պետք է մտածելու տեղիք տա` բա էդ ինչու՞ չեն կարողանում որ… Հունաստանը տարածքային խնդիր ունի, իրենց միության անդամն է, ինչու՞ չեն լուծում գտնում, Բուլղարիան ու Հունաստանը իրոք աղետի մեջ են` տնտեսությունը փլուզվում է, ժողովուրդը փողոց է դուրս գալիս և նույն մահակին ու ջրցան մեքենային հանդիպում, բա իրենց միության անդամներին ինչու՞ չեն “փրկում”… Ուկրաինայի բնական ռեսուրսները շատ են, նրան “փրկելը” ավելի ձեռնատու՞ է…
    Մեզ էլ իրարկե սիրուն “հայի աչքերի” համար չէ, որ վիզ են դրել փրկեն: Անդրկովկասի հսկիչ փաթեթը լավ պատառ է անշուշտ…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ: Նախաստորագրելով ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը, Հայաստանը չէր դառնա ԵՄ-ի անդամ՝ պարզապես փորձելու էր իր կյանքը կազմկերպել քիչ թե շատ հասկանալի, կանխատեսելի օրենքների ու սկբունքների հիման վրա: Ասոցիացման համաձայնագիր է ստորագրել, օրինակ, Մարոկկոն, որը դժվար թե երբեւէ ԵՄ անդամ դառնա:

      • Հրանտ Պապիկյան says:

        Ճիշտ եք` պարզապես փորձելու էր … այդ փորձերի հետևանքով էլ այս օրին ենք: Լավ է գոնե Մարոկկոյի համար արդեն կարող ենք հանգիստ լինել…

      • Hakob says:

        հա, իհարկե, ՄՄ-ին միության օրենքնեը ու սկզբունքները անհասկանալի են ու անկանխատեսելի… 🙂 🙂

    • Պ-րն Պապիկյան,ըստ իս հարկավոր է պարզապես ուշադիր ուսումնասիրել նորագույն պատմության դասերը;1918-ԻՆ ԱՆԿԱԽԱՑԱՎ Նաեվ Ֆինլանդիան,այդ երկրում աշխատանքի արտադրողականութ-ը եվ հնա-ն այսօր մի քանի անգամ գերազանցում են նախկին մետրոպոլիայի/Ռուսաստանի ցուցանիշներին,1945-ից հետո առաջացան երկու Գերմանիա.որ՞ ցուցանիշով է Արեվելյանը գերազանցում Արեվմտյանին,ընդհակառակն.Արեվմտյանն է հսկայական միջոցներ ծախսում,որպեսզի բարձրացնի նախկին ԳԴՀ-ի կենսամակարդակը…Այսպես երկար կարելի է շարունակել,օրինակները շատ են ու պերճախոս…Նույն 1918-ին մենք ունեինք երկու անգամ անելի շատ տարածք,Ազգերի Լիգայի կողմից ճանաչված պետություն,իսկ Օսմանյան պետությունը Սայքս-Պիկո անգլո-ֆրանս համաձայնագրով պետք է մասնատվեր,թուրքերին մնալու էր միայն կենտրոնական Անատոլիան/Տուզ լճի շրջակայքը/;Բոլշեվիկները խառնեցին բոլորի խաղաքարտերը.չլիներ բոլշեվիկյան օգնությունը քեմալականներին,չեր լինելու նաեվ այսօրվա Թուրքիան;Այնպես որ Արեվմուտքի աջակցությունը Թուրքիային պայմանավորված է Ռուսաստանին հակազդելու դրդապատճառներով;Հետեվապես.որեվե միություն առայժմ մեզ հրապուրել չի կարող,երկու կողների հետ էլ զգուշավոր պետք է լինել,իսկ կուլ չգնալու համար երբեք բաց չթողնել Արեվմուտքի փեշը;

      • Հրանտ Պապիկյան says:

        Պ-րն Պարսամյան, կարճ ասեմ, որ համաձայն չեմ Ձեր պատմագիտական վերլուծություններին: Ֆինլանդիան և Գերմանիան այն օրինակները չեն, որոնց պետք է մատնանշել Հայաստանի հետ զուգահեռներ անցկացնելով: Հիմա էլ աշխարհում ուժերի այն դասավորությունը չի, ինչպիսին երկու համաշխարհային պատերազմներից հետո էր: Այնպես որ Բուլղարիայի և Հունաստանի ՆԵՐԿԱՅԻՍ ՀԵՏԸՆԹԱՑԸ ավելի ակնառու օրինակ եմ համարում…
        Իսկ նույնացնել Ռուսաստանը կամ ՄՄ-ն բոլշևիկների հետ, դա նույնն է, Գերմանիան դիտարկենք որպես Հիտլերյան ֆաշիզմի իրավահաջորդ, այսինքն` ԱԲՍՈՒՐԴ!!

  4. Maxim says:

    Մի քաղաքական գործիչ՝ ճիշտ և իհարկե շատ ցավալի բնորոշում է տվել՝ ՄՄ–ն և ԵՄ–ն Ասոցացնան պայմանագրի վերաբերյալ, որտեղ ասվում է՝ – եթե դու փալաս ես՝ ի՞նչ տարբերություն, թե ում ոտքի
    տակ ես ընկած։ Կարծում եմ՝ պարոն Աբրահամյանն էլ է նույն բանը ասում, բայց այլ շարադրանքով,
    ելնելով իր ներքին բարձր կուլտուրայից, որը հաճախ չի գնահատվում՝ տգետների կողմից։

  5. Hakob says:

    Էլ ի՞նչ միջոցներով էք գնում … գալիս… ապրում Վիլնյուսում… “փորձագետներով” հանդիպումներ կայացնում:

  6. Hakob says:

    Բելորուսի մասով: Եվրոգոմիկները իրանց ծոծորակը կտեսնեն, բայց Բելոռուսը չեն տեսնի: 🙂

  7. Hakob says:

    Ու, մեծ հաջողություն կլինի, եթե ՀՀ-ն էլ իր երկիրը ու ժողովրդին կարողանա պահել նույն ձև, ինչ անում է Բելոռուսը իր Նախագահի խոհեմ ու քաղաքականության հաշվին:

  8. Hakob says:

    Բելոռուսը միակ տեղն է Եվրոպա մայրցամաքում, որտեղ եվրոգոմիկների թաթը կտրում են հիմքից ու չեն թողնում իրանց երկիրը թալանեն հիմնահատակ:

  9. Hakob says:

    ինչի՞ եք էտքան վախեցած իմ գրառումները տեղադրելուց: Գրանտ ձաձան չի ջղայնանա, մի վախեցեք: Նա դեմ չի , ու դրամակամ գրանտական փոխանցումենրից չի զրկի, իհարկե քանի դեռ իրան չենք կպել 🙂

  10. Hakob says:

    Իսկ Վրաստանը… իհարկե շաաատ դրական բան է… իրա տերիտորիայի 1/3 կորցնելուց հետո շուտով թուրքեը ռուսների ամենայն աջակցությամբ արդարորեն դնելու են Աջարիայի հարցը, իսկ մենք էլ նույն ռուսների աջակցությամբ նույնքան և ավել արդարորեն Ջավախքի հարցը: Վրաստանից որ սենց գնա, մի 20 տարուց մենակ Քւթաիսին կմնա… թող ապոշ ապուշ ԱՄՆ-ից աշխատավարձ ստանալով “ինտեգրվեն” 🙂

  11. Seyran says:

    Մեր կյանքը կազմակերպողը մենք ինքներս պետք է լինենք՝մեր հազարամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ մեր ճակատագիրը կապել ենք այլ ուժերի հետ՝ասել է թե ջրհորն ենք իջել ուրիշի պարանով և միշտ էլ մնացել ենք ջրհորի հատակում,որովհետև պարանատիրոջը ձեռք չի տվել ջրհորից մեր դուրս գալը:Այսօր էլ նույն քաղաքականությունն ենք շարունակում՝լինի Ռուսաստանի թե Եվրոպայի հետ մեր ներքին հարցերը մենք ինքներս պետք է լուծենք:Եվրոպացիները չեն գալու մեր փողոցներում կանգնեն և մեզ սովորեցնեն ծխախոտի մնացորդները գետնին չգցել,կամ մեր չմշակվող վարելահողերը հաստատ չեն մշակելու՝նրանց պետք են մեր բերանները այլ ոչ թե ձեռքերը:Ռուսաստանի վրա էլ մեծ հույսեր չպետք է կապել՝մեկ օր կարող է Գյումրիի զորակայանի զինվորներն հոգնեն մեզանից և թողնեն ու հեռանան,ինչպես Կարսի ռուս պաշտպաները արեցին 1918թ.:Ասել է թե հույսդ ուիշների վրա դնելուց առաջ մեկ անգամ էլ ընթերցիր պատմության դասերը՝ասումեն պատմությունը ոչինչ չի սովորեցնում,բայց պատժում է նրան,ով պատմության դասերը չի սերտել:
    Մեր երկրի զարգացման ուղու ընտրության համար լավ ուղենիշ կարող էր լինել հարավային Կորեաի փորձը՝առաջին կառավարությունը խնդիր էր դրել դրսից ոչինչ չվերցնել և ոդուր չտանել,մինչև երկրի բոլոր ռեսուրսները չհայտնաբերվեն և չօգտագործվեն:Նրանք 15-20 տարի տքնաջան աշխատեցին և արդյունքում ստեղծեցին բարձր զարգացած երկիր:Այսօր հեռուստատեսությամբ Կորեաի մասին հաղորդում կար,որտեղ ասվում էր,որ կորեացիները օրական աշխատում են 9-10 ժամ,շաբաթվա 6 օրերը,տարվա մեջ հանգստանում են 10 օր՝5օր նոր տարվա տոնակատարություններին և 5 օր որպես լավ աշխատանքի համար խրախուսում:Իսկ մե?նք…

  12. NEM says:

    Արամ Աբրահամյան.
    Մի երկու հոգի հայտնվեցին, մտան հարց ու պատասխանի մեջ և հաջողությամբ
    ավիրեցին ես մի անկյունն ել..
    ավերիչ մեծամասնական ալիմով…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իմ կարծիքը, ինչպես տեսնում եք, սովորաբար տարբերվում է մեծամասնության կարծիքից, եւ ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Դուք էլ Ձերը գրեք: Մի անգամ էլ պարզապես հիշեցնեմ, որ այստեղ մեկնաբանություններ դնող-չդնողը ես չեմ: Ես այս քննարկման շարքային մասնակից եմ:

  13. Armen says:

    Հարգելի ֆորումներ,

    Այստեղ ակտիվ խոսվում է Հայաստանի անկախության ու որ կառույցին միանալու դեպքում ինքնիշխան կմնա: Մեկ անգամ էլ ուզում եմ նշել, իմ կարծիքով, մինչև հիմա Հայաստանը անկախ չի եղել նույնիսկ մեր թշնամի պետություներից է կախված էլ չեմ ասում մյուսներից:
    Ես ապրում եմ Եվրոպայում ու լավ գիտեմ այստեղաց քաղաքականությունը ու նաև ձգտումները:Այստեղ դեմոկրատ են իրենց սահմաներից ներս, սահմաններից դուրս իրանց պահում են այնպես ինչպես մյուսներ: Ասածիս ապացույցը իրանց արձագանքը հայաստանյան “արդար” ընտրություններին …..
    Իրանց լավ իմանալով և նաև մեր պատմությունը և ինչու չէ սխալ ողբերկական քայլերը, կարծում եմ ՄՄ միանալը ավելի ճիշտ է քանի մյուսը:

  14. Rafael says:

    Այ եթե Եվրոպական լիդերների մեջ գոնե 1 լուրջ կերպար լիներ՝վճռականությամբ օժտված,ապա ՄՄ-ի կարտերը խառնելու համար ոչ թե այդ խուժան փաստաթուղտը կառաւարվեր մեզ,այլ միանգամից ԵՄ մտնելու առաջարկ կարվեր և այդ դեպքում հաստատ մեր իշխանությունները չէին կարողանա ՄՄ-ին միանալու որևէ որոշում ընդունել,իսկ սենց Եվրոպան ինքը մեզ հանձնեց ՌՖ-ին ու պետք ժողովրդին մեղադրեն անտարբերության կամ պասիվության մեջ,բոլորն էլ լավ գիտեն,որ Եվրոպան մեզ առաջարկեց ՈՉԻՆՉ,այդ որ հիմարը կըմտրեր ՈՉԻՆՉԸ,կոնկրետ առաջարկի փոխարեն։ Դա դուք՝լիբերալներտ եք պարտվե,որ 20-ից տարուց ավել,մենակ կոնֆերանսներ և ժողովներ եք արել,առանց պայմանավոչվածություններ ձեռք բերելու ձեր գործընկերի հետ,հիմա էլ գժգոհ եք,որ ևս 50 տարի չենք տրամադրում ձեզ,ամոթ է,ընդունեք ձեր պարտությունը և մի կողմ քաշվեք,դա է ձախողվածների միակ ճանապարհը։

  15. Armen says:

    Հարգելի հայրենակիցներ,

    Ուզում եմ մեկ փաստի վրա էլ ուշադրություն դարձնեք, Հայաստանը Եվրոմիության հետ ասոցիատիվ պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի շատ ու նաև շուտ անկախությունը կամ ինքնիշխանությունը կկորցներ քան հիմա, որովհետև այդ պայմանագրի ստորագրելով Հայաստանը ավելի շատ պարտականություններ կվերցներ, բայց որոշում կայացնելու իրավունք չէր ունենա: Թուրքերին արդեն քանի տարի է առաջարկում են այդ ասոցիատիվ պայմանագրի ստորագրումը, թուրքերը շատ խելացի ձևով ասում են, կամ մեզ կընդունեք լիարժեք եվրոմիության որպես անդամ կամ էլ մենք կգնանք ադիական ինչոր միության օրինակ ՄՄ անդամ կդառնանք, իհարկը ՄՄ անդամ դառնալ չեն ուզում, այլ այդ ձևով շանտաժի են ենթարկում եվրոպային, այստեղ են ասում թուրքի խելացի դիվանագիտություն:

  16. Armen says:

    Իմ կարծիքով թուրքերը իրենց նպատակին կհասնեն ասենք 15- 20 տարի հետո առանց մի պռոբլեմի ի շնորհիվ եվրոպայիում ապրող թուրքերի , կհասնեն իրենց նպատակին, քանի որ իմ հաշվարկով մինչև այդ բնակչության 20-30% իրանց ժողովուրդը կլինի.

  17. NEM says:

    Ուշացած, բայց պատասխանեմ.
    Ես ճառ ասողներից չեմ, ես զանգ կախողներից եմ,
    Երևի տառասխալներիցս երևում է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031