Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը պահանջում է կառավարության եւ ԱԺ-ի հրաժարականը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2013 13:06

Արձագանքելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանի`երեկ հանրությանը հղած կոչին`վայելել կառավարության գործունեությունը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց, որ համաձայն է իր գործընկերոջ եւ ընկերոջ հետ`հասարակությունը «վայելում» է այս կառավարության գործունեությունը:

Բանախոսը չի ընդունում այն, երբ փորձում են թիրախ դարձնել բացառապես կառավարությանը, քանի որ կառավարությունը միայնակ չի գործում: Նա տեսնում է նաեւ օրենսդիր մարմնի մեղքը, որը դակիչ է կառավարության գործունեության համար: «Ոչ միայն կառավարությունը պետք է հրաժարական տա, այլ ամբողջ ԱԺ-ն: Այս քայլն անհրաժեշտ է, որպեսզի մեզ մոտ մթնոլորտ փոխվի: Կառավարության հրաժարականն առանց ԱԺ փոփոխության, որեւէ արդյունք չի տալու: Նորից նույն պրոցեսներն են լինելու, նույն կոռումպացված համակարգը, ուստի միայն կառավարության հրաժարականը ոչինչ չի տալիս»:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ գալիք տարվա բյուջեին`կարծիք հայտնելով, որ այն հասարակության հետ կապ չունի ու փաստեց. «Իշխանությունների ներսում ոչ թե իմիտացիա է տեղի ունենում, այլ խաբեություն»։ ՎՊ նախագահի եւ նրա զեկույցի շուրջ զարգացած իրադարձություններն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ցույց են տալիս, որ բյուջեն իսկապես արդյունավետ չի ծախվում:Այս համատեքստում գազի գնի հետ կապված պատմությունը նա համարում է «քաղաքական սերիալ»:

Առկա բոլոր խնդիրները Արմեն Մարտիրոսյանը ածանցյալ է համարում կառավարման համակարգի փթածության։

Այլ մանրամասներըտեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031