Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, հերթական «վատագույն կադրը»` Կարեն Անդրեասյանն է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2013 12:53

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով դատական համակարգի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ըստ էության՝ ՄԻՊ-ի հետ հիմա կատարվում է այն, ինչ կատարվում էր ընդդիմության հետ. «Իշխանությունը, ունենալով ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, որոնք օրենքով լիազորված են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, բացահայտել հանցագործությունները, այդ ամենը չեն իրականացնում եւ ընդդիմությունից պահանջում են կեղծիքների վերաբերյալ ապացույցներ»։

Ըստ բանախոսի, Կարեն Անդրեասյանն իր զեկույցում ներկայացրել է այն ամենը, ինչ բոլորը գիտեն. «Ընդամենը խիզախություն է ունեցել եւ որպես պաշտոնատար անձ՝ ներկայացրել է եւ հիմա բոլոր կողմերից հարձակումների է ենթարկվում։ Փաստաբանների պալատի նախագահը ասում է, որ առաջին մասը, քանի որ փաստեր չկան, կարող է ոչ լուրջ լինել, իսկ երկրորդ մասը փաստագրված է եւ այդ մասն է շատ լուրջ: Ես կարծում եմ, որ առաջին մասն է շատ լուրջ, կոռուպցիան համակարգային է, իշխանության բոլոր թեւերը ախտահանված են այդ չարիքով»:

Ըստ նրա, Հայաստանում այսօր որեւէ մեկը իր արդար իրավունքների պաշտպանությունը դատարանից չի սպասում, որովհետեւ դատարանը ուղիղ հրահանգավորված, ուղիղ զանգերով որոշումներ է կայացնում:

«Իմ աջակցությունն եմ հայտնում մարդու իրավունքների պաշտպանինին»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը` հիշելով հայաստանյան օմբուդսմենների անցած ուղին. «Տիկին Ալավերդյանը աշխատանքից հեռացավ` Հյուսիսային պողոտայի բնակարաններից զրկված քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Արմեն Հարությունյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի վատագույն կադրը: Նույնը, կարծեք թե կատարվում է Կարեն Անդրեասյանի հետ: Երևի թե, այնքան բողոքներ են ստանում այդ մարդիկ, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչ լինելով՝ այլեւս չեն կարողանում դիմանալ»։

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031