Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն քսանն են լոգանք ընդունելու, իսկ մյուսները միայն ատամներն են լվանալու «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 13,2013 12:32

Բանից պարզվում է՝ կառավարությունն իր պահուստային ֆոնդից հսկայական գումարներ է տրամադրել Հայաստանի պետական կառավարման ակադեմիային (230 մլն դրամ): Օրինակ՝ 20 հատ «լոգանքի սրբիչ» ձեռք բերելու համար հատկացվել է 440 հազար դրամ (հատը 22 հազար):

«ՉԻ» – Հետաքրքիր է, որ բյուջեի հաշվին ձեռք է բերվել ընդամենը 20 սրբիչ, իսկ ատամի խոզանակների թիվը 70 է: Այստեղ նույնպես երկու տարբերակ կա։ Կամ ակադեմիայում սովորողներից միայն քսանն են լոգանք ընդունելու, իսկ մյուսները միայն ատամներն են լվանալու, կամ 3-4 հոգով օգտվելու են նույն սրբիչից։

Իհարկե, կա նաեւ երրորդ տարբերակը: Այն է՝ ակադեմիայում ընդամենը 20 հոգի է սովորելու։ Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ է նախատեսվում ձեռք բերել 28 հատ էլեկտրական թեյնիկ (հատը 25 հազար դրամով): Համաձայնվեք՝ 20 հոգու համար մի քիչ շատ է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Ծաղրանկարը՝ www.nasa.gov-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031