Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1998 թ. ծնված Սերյոժա Թ.-ն և հոր ներկայությամբ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ մի կին և մի տղամարդ իր մոտից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս, որի ընթացքում տղամարդը հարվածել է իրեն` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված կինը 1960 թ. ծնված Լիլիթ Ղ.-ն է, իսկ տղամարդը` 1967 թ. ծնված Ստեփան Մ.-ն:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Մոլդովական փողոցի թիվ 46/1 շենքի մոտից Ստեփան Մ.-ն բերման է ենթարկվել, իսկ Լիլիթ Ղ.-ն ներկայացվել է բաժին և ներկայացրել Սերյոժա Թ.-ի բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն