Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը`Դավութօղլուի այցի մասին. «Գոնե փակ սահմանների մասին պետք է խոսեր»

Դեկտեմբեր 13,2013 12:22

«Հայաստան էր ժամանել մի երկրի արտգործնախարար, որը շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաքելությունը տնտեսական փոխգործակցությունն է, և մենք բոլոր քննարկումների ժամանակ առաջին պլան ենք մղում տնտեսական հարաբերությունները, բայց Թուրքիայի հետ ի՞նչ տնտեսական համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ կազմակերպության անդամ երկրներից մեկը շրջափակում է իրականացնում այդ կազմակերպության անդամ մյուս երկրի նկատմամբ»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում վերլուծելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան`ասաց ՀՀ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորի կարծիքով, դիվանագիտական տեսանկյունից ավելի ջերմ ընդունելության Դավութօղլուն չէր էլ կարող արժանանալ: Ընդհանրապես, պատգամավորի կարծիքով, հարեւան երկրի դիվանագետը չպետք է լուռ մնար. «Որևէ քայլ պետք է կատարվեր` գոնե փակ սահմանների մասին պետք է խոսեր: Թուրքիան վաղ թե ուշ պետք է հրաժարվի հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապել արցախյան խնդրի հետ, և դա անի ոչ թե խոսքով, այլ գործուն քայլերով»:

ՕԵԿ-ական պատգամավորը տեղյակ չէր և, հետևաբար, չկարողացավ ասել, թե ինչո՞ւ ՕԵԿ երիտթևը չմասնակցեց Դավութօղլուի դեմ բողոքի ակցիային:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031