«Ակտիվիստական շրջանակներում» վիրտուալ մարտեր են ընթանում երեկվա բողոքի ակցիայի մասնակիցների եւ նրանց միջեւ, ովքեր ակտիվորեն մասնակցում էին Պուտինի այցի եւ Մաքսային միության դեմ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ակցիաներին, իսկ երեկ այդպես էլ չերեւացին արտգործնախարարաթյան մերձակայքում։ «Հակամարտող կողմերն» իրար ինչ ասես ասում են՝ է՛լ ծախու գրանտակերներ, էլ նախագահականից ուղղորդվող դատարկ հայրենասերներ, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն…
Բայց եկեք մի կողմ թողնենք վիրտուալ մարտերը եւ փորձենք օբյեկտիվորեն մոտենալ խնդրին։ Այն, որ Մաքսային միության դեմ (պարզ ասած՝ հակառուսական) ակցիաների մասնակիցները մի քանի անգամ ավելի շատ էին, քան Դավութօղլուի այցի դեմ բողոքողները, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններն ավելի ուժեղ են, քան հակաթուրքականը։ Իրական պատճառն այն է, որ այդ այցերն իրենց կարեւորությամբ համարժեք չէին։ Պարզ ասած՝ Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը փաստացի զրկվում է ինքնիշխանությունից, մինչդեռ Թուրքիան մեզ նման բան չի պարտադրում, ոչ էլ վտանգ կա, որ Հայաստանում թուրքերենը կդառնա «աշխատանքային լեզու»։ Հակառակը՝ մենք ենք Թուրքիայից ինչ-որ բաներ պահանջում։ Հասկանալի է, որ եթե Թուրքիան մեզ պարտադրեր այն, ինչ Ռուսաստանն է պարտադրում, Հայաստանի ողջ բնակչությունը փողոց դուրս կգար։
Իրականում մտահոգիչն այն է, որ մեր հասարակության մեծ մասը խիստ տարբերակված ընկալումներ ունի մեր պետական շահի եւ արտաքին վտանգների նկատմամբ:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում