Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը հիշեց ՍԴ դիմելու իր հարուստ փորձը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2013 12:10

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին, ինչը վերջնական հաստատում գտավ երեկ`խորհրդարանի արտահերթ նիստում, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ, վիճահարույց հարցեր, իհարկե, դեռ կան, բայց իրենք կողմ են համակարգի ներդրմանը:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում մի շարք փոփոխություններ կլինեն եւ վիճահարույց հարցերի պատասխանները կտրվեն: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առումով շատ կարևոր է երաշխիքը, որը տալիս է պետությունը: Պետք է կարողանանք բարեփոխումներ անել, որպեսզի երաշխիքները հստակ լինեն: Կարծում եմ, որ փոփոխությունները կլինեն առաջին վեց ամսում»:

Aravot.am-ի հարցին`ի՞նչն էր խանգարում, որ օրենքի կիրառումը մի մեկ տարով հետաձգվեր, բոլոր երաշխիքներն օրենսդրական ամրագրում ստանային, հետո կիրառվեր, որպեսզի առավել վստահելի ընկալվեր նաեւ հասարակության կողմից, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց`բազմաթիվ անգամներ օրենքը քննարկվել է, հետաձգելու իմաստը չկար: Նա բերեց նաեւ ԱՊՊԱ-ի օրինակը, ինչը նույնպես սվիններով ընդունվեց հասարակության կողմից, սակայն, այժմ, Հովհաննես Մարգարյանի համոզմամբ, մարդիկ գոհ են:

Այլ մանրամասները` տեսանյութում

Խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների`պարտադիր բաղադրիչի հետ կապված Սահմանադրական դատարան բողոքարկելը, Հովհաննես Մարգարյանը համարում է իրենց իրավունքը: Պատգամավորն ըմբռնումով է մոտենում իր գործընկերների մտադրությանը: Նա մանրամասնորեն վերհիշեց ՍԴ դիմելու իր հարուստ փորձը.«Ես տարբեր օրենքների հետ կապված ՍԴ-ում եղել եմ` մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` գազի սակագների հետ կապված որոշման հետ, և ինձ հաջողվել է դատը շահել: Շուրջ ութ տոկոս գազի գինն իջավ: ՍԴ-ում վիճարկել եմ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մանդատից հրաժարվելու խնդիրը: ՍԴ-ն որոշեց, որ բացի առաջին երեք համարից` մյուս պատգամավորները եթե դուրս գան խմբակցությունից, պետք է վայր դնեն մանդատը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031