Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրեաս Ղուկասյանը՝ «Բյուջե 2014»-ի մասին. «Այս օրենքը սիմվոլիկ բնույթ է կրում»

Դեկտեմբեր 13,2013 11:56

 «Այս օրենքը սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ կառավարությունը կաշկանդված չէ այս օրենքով»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:

Նա տվեց հետևյալ հարցը. «Որքանո՞վ է իրատեսական 650 միլիարդ դրամ հանրությունից գանձելը: Դա նշանակում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր քաղաքացի տարվա ընթացքում մեկ միլիոն դրամի ապրանքներ ու ծառայություններ պիտի գնի մեր երկրի տարածքում, որ կառավարությունն ակնկալի այդ գումարի գանձումները: Իսկ դա հակասում է այն իրավիճակին, որ յուրաքանչյուր քաղաքացի տարեկան 400 հազար դրամից պակաս գումար է ծախսում իր գոյությունը պահպանելու համար: Ուստի ակնկալել մեկ միլիոն դրամի սպառողական կարողություն՝ անհիմն մի ենթադրություն է»: Պարոն Ղուկասյանը նշեց, որ խորհրդարանում խոսակցությունները հենց այնպես են վարվում:

Հակադարձելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց. «ԱԺ-ում քննարկվել է այս հարցը, օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն: Բայց նախորդ տարվա բյուջեի կատարողականները թույլ են տալիս ենթադրել, որ այս բյուջեն ևս իրատեսական է և հավաքագրումների ցուցանիշները և մնացած բոլոր հոդվածները 2014-ին իրականություն կդառնան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031