Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ՊԵԿ-ն աշխատում երկակի չափորոշիչներով. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 13,2013 11:58

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 28-ին եղբայրներ Արթուր եւ Արմեն Ավետսյանները մաքսային ճանապարհով մոտ 10 մլն դրամի տեխնիկա էին տեղափոխել Հայաստան՝ առանց հայտարարագրելու, ինչի համար կալանավորվել էին։ Պարզվում է՝ գրեթե նույն արարքն իրականացրել են նաեւ «Քեթրին գրուպ», «Սաս գրուպ» ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ընդամենը տուգանվել են 50.000 դրամով։

Եվ այսպես, ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ 2013թ. նոյեմբերի 28-ին Արթուր եւ Արմեն Ավետիսյանները Դուբայ-Երեւան չվերթով Հայաստան ապրանք են ներմուծել։ Եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաեւ հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով՝ ընդհանուր 10 մլն 98 հազար ՀՀ դրամի տեխնիկա։ Այս հարցում Ավետիսյաններին օգնել են ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ, «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանն ու մաքսային տեսուչ Սարգիս Դանիելյանը, որոնք վաղեմի ծանոթներ են։ Դեպքից հետո՝ այսօր, կալանքի տակ են գտնվում Ավետիսյան եղբայրներն ու մաքսային ծառայության երկու աշխատակիցները։

Իհարկե, նորմալ է, երբ մաքսային ծառայության առավել բարձրաստիճան աշխատակիցները, տեղեկանալով այն մասին, որ չհայտարարագրված ապրանքներ կան հայտնաբերված, դիմել են իրավապահների աջակցությանը։ Սակայն անհասկանալի է, թե ինչու է ՊԵԿ-ն աշխատում երկակի չափորոշիչներով։ Մի դեպքում շատ խիստ է, մյուս դեպքում՝ ընդգծված մեղմ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031