Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտակի գնաճ. ՄՄ-ին անդամակցելու առաջին հետեւանքը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 13,2013 11:40

Երեկ ԱԺ-ում դեռեւս կուլիսային մակարդակով խոսվում էր, որ առաջին հերթին կաճեն շաքարի, ձեթի, թռչնամսի եւ մի շարք այլ՝առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակների գները, քանի որ ՄՄ-ն այս եւ մի շարք ապրանքատեսակների վրա ունի սահմանված բարձր մաքսավճարներ։ ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում կկրճատվի նաեւ Հայաստանի շուկան, եւ չի բացառվում, որ ՀՀ-ն մնա ռուսական, բելառուսական ու ղազախական ապրանքների հույսին։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է վերադարձ դեպի խորհրդային անցյալ, երբ քաղաքացին ստիպված էր սպառել ոչ թե այն, ինչ ինքն էր ուզում, այլ ինչ հրամցնում էր պետությունը, իսկ արտասահմանյան արտադրության մեքենաներ կամ ապրանքատեսակներ ունենալը համարվում էր շռայլություն։

ՄՄ-ին անդամակցելու դեպքում գնաճի հավանականությունը հաստատեց նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ «Դա հնարավոր սցենար է»,- ասաց նա։

«Ժոդովուրդ»-ի հետ զրույցում Ավանեսյանը չհերքեց, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում հնարավոր են նաեւ որոշ վնասներ, միայն թե, ըստ նրա, օգուտները կգերազանցեն վնասները։

Մյուս կողմից, սակայն, ըստ Ավանեսյանի, դեռ չի երեւում, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչը կարող է հիմնական խոչընդոտ լինել. «Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ ՄՄ-ին անդամակցելու ամբողջովին ռիսկերը եւ գլխավոր սուբյեկտների պահվածքը կանխատեսել հնարավոր չէ»։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031