Հատված «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանի՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցից:
–Վերջերս Ձեր արտադրանքի հետ կապված մի քանի տհաճ դեպքեր եղան: Մի դեպքում կոնֆետի մեջ սպառողը որդեր էր հայտնաբերել, մեկ այլ դեպքում քաղցրաբլիթի մեջ ինչ–որ միջատ էր եղել: Դրանք լուսանկարել և հրապարակել էին նաև մամուլով: Չե՞ք վերահսկում արտադրության սանիտարական վիճակը:
– Ով որ դրա մասին գրում ա, պատվեր ա կատարում: Էդ ճիճուն էլ ծառի վրա ապրող ճիճու ա կամ իրանց մամաների ծոցում ապրող, հանել դրել են կոնֆետի վրա ու նկարել են: …Ես ճիշտ եմ, որ եթե Թուրքիայում ապրում են 6 հարյուր հազար հայ՝ թուրքի ազգանունով, ապա մեր Հայաստանում բավական մեծ քանակությամբ ադրբեջանցի է մնացել հայի ազգանունով, բայց դրանց աստիճանաբար կհայթայթենք, ու դուք բոլորդ դրանց կճանաչեք:
– Այսինքն` եթե մարդը բարձրաձայնում է անորակ ապրանքի մասին, ուրեմն ադրբեջանցի՞ է:
Կարդացեք նաև
– Ես ասում եմ, որ տենց բան չկա, դա արհեստական, բայց ոչ ստեղծագործական կազմակերպված բան է: Իրենք ավելի ստեղծագործական բաներ կարող են անել, բայց էդքան խելք չունեն: Իսկ մեր ժողովուրդը մեր ապրանքը ընդունել ա, ընդունում ա ու կընդունի, քանի որ մենք որակով ենք աշխատում:
– Պարոն Վարդանյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո մի շարք գործարարներ, գործատուներ հայտարարեցին, որ իրենք կփոխհատուցեն իրենց աշխատողների գումարը: Դուք պատրա՞ստ եք փոխհատուցել Ձեր աշխատողների փոխարեն:
– Ոչ մի դեպքում, ես ոչ մեկի տեղը չեմ փոխհատուցի: Իսկ ինչու պետք է փոխհատուցեմ: Մի հատ հաշվեք տեսեք` տարիների ընթացքում դա ինչ թիվ է կազմում: Եվ հետո` ես չեմ հավատում, որ որևէ մեկը կփոխհատուցի այդ գումարը: Օրինակ` ՊԵԿ-ի նախագահը հայտարարե՞լ է, որ ինքն էլ է պատրաստ փոխհատուցել: …Այ էն ժամանակ, երբ ինքը հայտարարի, ես էլ կհայտարարեմ:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում