Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված ցուցարարների տներ են այցելում ոստիկաններ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 13,2013 11:16

 Քաղաքացիներից Միհրան Ավագյանը, ով հատկապես ակտիվ էր «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության տարբեր ակցիաների շրջանում, դեկտեմբերի 2-ին նույնպես բերման էր ենթարկվել, նա պատմեց, որ իրենց տուն՝ Արարատյան 1-ին զանգված են ժամանել նախ թաղայինը, ապա օպերլիազորը. «Մի քանի օր առաջ, առավոտյան են եկել մեր տուն՝ սկզբում թաղայինը, ասել ա, որ ուզում ա թաղի տղաների հետ ծանոթանա, ինձ է հարցրել, հետո, քանի որ քույրս տանը մենակ է եղել եւ դուռը չի բացել, գնացել ա։ Դրանից հետո օպերն ա եկել, մեր հարեւանի տանն ա եղել, ասել ա՝ գողություն ա եղել, պետք է հարցաքննենք եւ պապայիս անուն- ազգանուն, ձեռքի համար, անձնագրի համար վերցրել ա։ Իսկ գողությունն էլ եղել ա 2-3 շաբաթ առաջ։ Հետաքրքիր ա, որ օպերը մենակ մեր շքամուտքում ա եղել, մնացած շենքերում չի եղել»։

Միհրանը նաեւ հայտնեց, որ եթե միայն իրենց տուն այցելած չլինեին, ապա չէր մտածի, որ կապված է դեկտեմբերի 2-ի այցի հետ։

Բերման ենթարկված մեկ այլ քաղաքացի՝ Սոնա Մարգարյանը, հայտնեց, որ ինքը եւս «արժանացել է» նման այցի. «Եկել էին մեր շենք, ասել, թե ինչ-որ մարդ են ման գալիս, մտել էին մեր տուն ինչ-որ գրանցում անելու պատրվակով։ Ոստիկաններ էին՝ համազգեստով, հարցնում էին, օրինակ՝ տանը քանի հոգի է գրանցված, ովքեր են ապրում։ Էս հարցերին մայրիկս էր պատասխանում, հետո հերթը հասավ ինձ, ու սկսեցին ավելի մանրամասն հարցեր տալ՝ քանի տարեկան եմ, որտեղ եմ սովորում։ Ես էլ պատասխանեցի, որ իրավունք ունեմ չպատասխանելու, իրենք էլ լուռ համաձայնվեցին։ Ես հարցրեցի, թե ինչի՞ համար է սա արվում, ինձ պատասխանեցին, թե ոստիկանապետը ասել է, որ պետք է թափանցիկություն լինի բնակիչների ու ոստիկանների միջեւ։ Չեմ կարծում, թե շենքի մյուս մարդկանց տներ էլ են մտել, պարզապես իմ մասին ինֆորմացիա էր պետք, որովհետեւ ոստիկանական բաժանմունքում ոչ մի հարցի չեմ պատասխանել, հին, պապական մեթոդներ են»։

Անժելա Պողոսյանը, ով եւս դեկտեմբերի 2-ի ցույցին մասնակցել էր, մեզ պատմեց իրենց տուն այցելած օպերլիազորի մասին. «Ես տանը չէի, մայրիկիս է ուզեցել հարցեր տալ, հետո ասել է, որ նստի մեքենան, ինչից մայրիկս հրաժարվել է։ Պատմել է, իբր ներքեւի դոմիկներից մեկում, սոցիալական հողի վրա դանակահարություն է եղել, դրա համար է եկել, բայց ստեղ ոչ մեկ նման բանից տեղյակ չէ։ Հետո զանգահարել ու սկսել է հարցեր տալ, թե մեր տանից ով է աշխատում, որտեղ եմ սովորում, ծննդյանս ամսաթիվ, օր։ Հարցնում էր՝ ոնց եք ապրում, տարօրինակ հարցեր էր տալիս։ Ինքը առաջին անգամ էր մեր տուն եկել, իրեն չէին էլ տեսել»։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031