Այս օրերին մայրաքաղաքում տեղացած ձյունը, սառնամանիքը եկան ասելու, որ քաղաքային իշխանությունների բոլոր ամպագոռգոռ խոստումներն այս անգամ էլ հօդս ցնդեցին։ Մինչդեռ ամեն ձմեռնամուտին քաղաքապետարանի համապատասխան կառույցի պաշտոնյաները հայտարարում են, որ կուտակել են բավարար քանակությամբ աղ ու ավազ, ունեն համապատասխան տեխնիկա եւ ժամանակին ու որակով մայրաքաղաքում կկազմակերպեն ձնահեռացման աշխատանքները։ Համենայնդեպս, այս օրերին դարձյալ ավանդույթը չխախտեց քաղաքապետարանը, հատկապես ծայրամասերում, եւ դարձյալ ստալեզու դուրս եկավ։
Օրինակ, երեկ վաղ առավոտյան տեղացած ձյունն Աջափնյակում հալվեց մեքենաների անվադողերի շփումից։ Նույնը բնորոշ է նաեւ նախորդ օրերի համար։
Թեեւ Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություններ է տարածում չգիտեմ քանի ձյուն մաքրող մեքենաների անխափան աշխատանքի եւ փողոցներում շաղ տրված չգիտեմ քանի կիլոգրամ աղի ու ավազի մասին, սակայն մեր հարցումների արդյունքում պարզեցինք, որ երեւանցիներից գրեթե ոչ ոք չի տեսել այդ մեքենաներն աշխատանքի պրոցեսում։ Տեսել են Օպերայի հրապարակում հպարտ շարված, բայց ձյուն մաքրելուց չեն տեսել։
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում