Լրահոս
Օրվա լրահոսը

Պիկետների բովանդակությունը պետք է համընկնի իշխանությունների նախասիրություններին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 13,2013 10:52

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առիթով Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց բողոքի պիկետ է կազմակերպվել։ Մի խումբ մարդիկ հավաքվել են մայթին եւ սուլել ու վանկարկել Դավութօղլուի դեմ։

Այս ամենի մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Բոլորը կարող են իրենց վերաբերմունքը հայտնել այս կամ այն գործչին եւ նրա դեմ ակցիաներ կազմակերպել։ Տարօրինակ է, սակայն, ՀՀ իշխանությունների արձագանքը ակցիաներին ու պիկետներին ընդհանրապես։ Հայաստանում, փաստորեն, պիկետների բովանդակությունը պետք է համընկնի իշխանությունների նախասիրություններին կամ քաղաքականությանը. օրինակ՝ Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ կարելի է պիկետ անել՝ ընդհուպ մոտենալով այն շենքին, որտեղ նա պետք է հանգրվաներ, իսկ ահա Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրների ղեկավարների դեմ չի կարելի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031