Շուրջ երկուսուկես տարի՝ 2011թ. ապրիլից մինչեւ Պուտին Առաջինի այցի օրերը, ՀՀ գործադիրները պարզապես խաբում էին հայ ժողովրդին՝ ասելով, թե գազի գինը չի բարձրացել։
Վերարտադրվելուց հետո սույնները ռուսներին ցանկանում են փոխանցել ի հայտ եկած 300 մլն դոլար պարտքի կեսը՝ 20 տոկոս բաժնեմասի միջոցով, իսկ մյուս կեսի վերաբերյալ ասում են, թե ռուսներն իրենց վրա են վերցրել այդ պարտքը, այսինքն՝ շուրջ 150 մլն դոլարը։ Երբ Հայաստանը Ռուսաստանին պարտք էր 100 մլն դոլար, տարբեր երկրների միլիարդավոր դոլարներ զիջող ռուսներն այդ 100 մլն-ն մեզնից գույքով վերցրին (այդ ձեռնարկությունները, ի դեպ, մինչ օրս չեն աշխատում): Մի՞թե այժմ կարելի է հավատալ, որ նրանք հենց այնպես «կջրեն» այսօրվա 150 մլն-ն՝ իհարկե ո՛չ։ Հետեւաբար, ՀՀ պետբյուջեն 3 մլրդ դոլարի վրա տարիներ շարունակ «ստոպ» տված կառավարությունը պարզապես նորից է ստում։ Եվ քանի դեռ ուշ չէ՝ հարկավոր է դրանց «սեղմել», որպեսզի ասեն ճշմարտությունը, թե այդ 150 մլն-ի դիմաց այս անգամ ինչ են խոստացել ռուսներին, որ, ինչպես գազի թանկացումը, գաղտնի են պահում եւ պետք է ժամանակի ընթացքում «փակվեն»:
Իսկ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի վերաբերյալ էլ դեմքի անվրդով արտահայտությամբ ԱԺ ամբիոնից հայտարարում են, թե չնայած այն ներառված չէ մասնավորեցման ենթակա պետական գույքերի ցանկում, բայց իրենք… բանակցում են ու երբ հարմար գնորդ գտնեն՝ օրենքը կփոխեն։ Փայլուն տրամաբանություն է։ Նույնկերպ սրանք կարող են բանակցել նաեւ Սեւանա լճի վերաբերյալ, գնորդ գտնելու դեպքում օրենքում փոփոխություններ կանեն՝ ի՞նչ է պատահել որ…
Արամ ԵՆՈՔՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում