Aravot.am-ը գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանից մեկնաբանություն խնդրեց որպես Նկարիչների միության նախագահի թեկնածու՝ իր անվան շրջանառվելու վերաբերյալ: Արվեստագետն ասաց, թե հավանաբար պատճառն այն է, որ ինքը հաճախ է խոսում խնդիրներից:
Ապա հավելեց, որ ազատությունն իր համար ամենամեծ գանձն է: «Եթե տեսնեմ, որ ինչ-որ տեղ պետք եմ, դրանից հրաժարվելը էգոիզմ կլինի, բայց ներկայումս չեմ տեսնում, որ պետք եմ Նկարիչների միությանը՝ որպես նախագահ: Աղամյանը, Հաղթոն, Արմենը Աթանյան, բոլորն էլ ստեղծագործող, նորմալ մարդիկ են, որն էլ նախագահ ընտրվի, լավ է… Բայց պիտի ուզենան նորմալ աշխատել: Թե չէ՝ տարիներ շարունակ անգամ սեկցիաների հավաք չի լինում, մարդիկ իրար երես չեն տեսնում, որ մի ընդհանուր հայտարարի գան, մի որոշում կայացնեն: Դրա արդյունքում էլ գնալով ավելի իներտ, իմպոտենտ վիճակներ են ի հայտ գալիս ստեղծագործական միություններում, ինչը ձեռնտու է իշխանավորներին»,-ասաց Նիկոլ Աղաբաբյանը:
Հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ