Մինչ Մարիոթ հյուրանոցում ընթանում է Սեւծովյան տնտեսական հանձնաժողովի խորհրդի Արտաքին գործերի նախարարության նիստը՝ հյուրանոցի դիմաց Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» միության եւ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ակտիվիստները «Ոչ ցեղասպանությանը» «Ոչ Հայաստանի շրջափակմանը» կոչերով Թուրքիայից պահանջում են ճանաչել ցեղասպանությունը:
Ակտիվիստ Գերասիմ Վարդանյանի խոսքերով՝ իրենք այսօր եկել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հիշեցնելու այն, ինչը արդեն մեկ դար փորձում են հերքել թուրքերը:
Թուրքիայի արտգործնախարարը դեռ չի ժամանել, իսկ մինչ այդ ակտիվիստները տարբեր հեղափոխական երգեր են երգում:
Այստեղ է ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա համոզմամբ Դավութօղլուն իր հետ Հայաստան է բերել նաեւ թուրքական դիվանագիտության ընդունած նախապայմանների հայեցակարգը: Իսկ նախապայմանների մասին, ըստ տիկին Փոստանջյանի, Թուրքիան հաղորդել էր մինչեւ Դավութօղլուի այցը, երբ թուրքական մամուլում արծարծվեց ազատագրված տարածքներից առնվազն երկուսը վերադարձնելու մասին հարցը:
Կարդացեք նաև
Այս պահին ակտիվիստները ամոթանք են տալիս Դավութօղլուն, այն բանի համար, որ նա Մարիոթ հյուրանոց է մտել հետնամուտքից: Ակտիվիստները թուրքական կարմիր կիսալուսինները գցում են գետնին եւ քայլում վրայով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
turkish like hidden sites