«Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն` Հայաստանի տնտեսության որոշ ճյուղեր կարելի է համարել մենաշնորհացված, բայց ՀԲ-ի DOING-BUSINESS ամենամյա զեկույցով Հայաստանի վարկանիշը բացականին բարձր է»,- ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:
Հարցին՝ տնտեսական մրցակցության բարելավման խնդիր տեսնո՞ւմ եք, տիկին Հիլիարդը պատասխանեց. «Այո՛, իհարկե, հենց դրա համար էլ դրան անդրադառնում ենք, բայց սա մի խնդիր չէ, որը միայնակ ենք որոշել լուծել: Այս կառավարության, քաղաքացիական հասարակության հետ միասին ենք որոշել, որ պետք է անդրադառնանք»:
ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը վստահեցնում է՝ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ոչ մի կերպ չի անդրադառնա 2013-18թթ Հայաստանի օժանդակության ռազմավարության իրենց
ծրագրի վրա, թեեւ Հայաստանը տնտեսական նոր պարտավորություններ է ստանձնել. «Հայաստանի այդ որոշումը ոչ մի կերպ չի անդրադարձել մեր ռազմավարության վրա, Հայաստանը տարբեր տարբերակներ պետք է դիտարկի եւ գտնում ենք, որ Հայաստանի որոշումը առեւտրի մեջ ներգրավվել Ռուսաստանի հետ, տարբերակներից մեկն է, եւ մեր ռազմավարության կամ ԱՄՆ ծրագրերի վրա այդ որոշումը ազդեցություն չունի»:
Հարցին՝ «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրում Հայաստանի ընդգրկվելու ինչ հավանականություն կա, ինչքանո՞վ կհամապատասխանի պահանջներին տիկին Հիլիարդն ասաց. «Հայաստանն արդեն համապատասխանում է երկրորդ պայմանագրի մրցակցելու պայմաններին: Խնդիրն այն է, որ կան շատ երկրներ եւ այդ երկրների հետ է Հայաստանը մրցակցության մեջ: Այդ երկրների չափանիշները ավելի բարձր կարող են լինել, քան Հայաստանինը: Միգուցե հետագայում կարող է ներգրավվել, այս տարվա համար լավատես չեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ