Երեկ մեր կայքը տեղադրել էր Գյումրու Սավոյան փողոցի ամենավերջին տնակում, դաշտերի մեջ բնակվող 70-ամյա Գեղեցիկ Գևորգյանի բողոքը` ուղղված երկրի նախագահին ու վարչապետին, ով խնդրում էր իր տնակ այցելել ու սարսափելի պայմանները սեփական աչքերով տեսնել: Տատիկը, ով իր հանգուցյալ տղայի 3 որբերին է պահում, մեզ հետ զրույցում նեղվել էր, թե այնպիսի անմարդաբնակ տեղ է ապրում, որ «միայն մկների հետ է լեզու թրջում»:
Այսօր առավոտյան Գեղեցիկ Գևորգյանին պատահաբար հանդիպեցինք Շիրակի մարզպետարանի միջանցքում: Նա ուրախ-ուրախ մեզ տեղեկացրեց, որ իրեն կանչել են մարզպետարան` դրամական աջակցություն ցույց տալու. տատիկի փոխանցմամբ, իրեն գումար են տվել` ձմռան վառելիքը գնելու համար ու նաև կարտոֆիլ:
Մեկ անգամ ևս շեշտենք, որ Գյումրու Սավոյան փողոցում գրեթե բոլոր ընտանիքներն էլ նույն անմարդկային պայմաններում են ապրում, ամեն մի ընտանիքի պատմություն մի ողբերգություն է, տնակային այս թաղամասը իրենով մեր երկրի խայտառակությունն է…
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Թող անիծվեն բոլոր նրանք, ում մեղքով՝ նամուսով ու թասիբով, տաղանդաշատ Գյումրեցին այդ
աղետալի վիճակում է։