Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ասել՝ գլոբալիզացիա ո՞վ ես դու, որ մեր մշակույթը պետք է ստվերես». Ռիտա Շառոյան

Դեկտեմբեր 11,2013 21:00

«Երբ որ ես տեսնում էի իմ շուրջը, մեքենաների մեջ վատ երաժշտություն, վատ ժողովրդական երաժշտության մշակում, վատ արվեստ, մտածեցի վատը փորձել մի օրինակով ցույց տալ, որ միայն վատը չի Հայաստանում»,- դեկտեմբերի 11-ին «Հնագույն նվագարաններ» շարքի «Հարկանային (հարվածային) գործիքներ» վեցերորդ ֆիլմի պրեմիերայի ժամանակ Aravot.am-ին հայտնեց ֆիլմի հեղինակ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը:

Նրա խոսքերով, երբ շարքի առաջին ֆիլմի՝ «Ծիրանափողի» պրպտումներն կատարելիս հասկացել է, որ շարքը շարունակական է լինելու.

«Պրպտումներ կատարելիս՝ հասկացա, որ սրանք ինձ հանգիստ չեն տալու, որովհետեւ նրանք շատ թանկ են ինձ համար, քան որեւէ այլ բան: Ես իրենց հետ ընկերացել եմ, ես միշտ հիշում եմ իրենց մասին, ասես՝ այդ նվագարանները կենդանի օրգանիզմներ լինեն»:

Ֆիլմը նկարահանումները տեւել են 5-6 ամիս: Այն պատմում է հարկանային գործիքների պատմությունը, զարգացումը Հայաստանում եւ նրա դերը հայկական մշակույթի մեջ:

Տիկին Շառոյանի խոսքերով ֆիլմի նպատակը ազգային-ժողովրդական նվագարանները նոր ժամանակներում զարգացնելն ու տարածելն է.

«Նպատակն է կենդանի պահել, ապրեցնելն է, զարգացնելն է: Եվ նաեւ պետք է ասել՝ գլոբալիզացիա ո՞վ ես դու, որ մեր մշակույթը պետք է ստվերես: Համամարդկայինը շատ լավ բան է, բայց ո՞ր համամարդկայինը … Ավելի լավ է մենք զարգացնենք մեր ազգայինից բխող երաժշտարվեստը»:

Արվեստագետ Մանվել Մանուկյանը ֆիլմը անվանեց հարվածային գործիքների յուրօրինակ «սիմֆոնիա». «Ֆիլմում ցույց է տրվում հարվածային գործիքների արվեստը: Ֆիլմի ավարտը շատ լավ ընդգծում է հարվածային գործիքների ռիթմերի բազմազանությունը, նաեւ հնչողության բազմազանությունը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031