Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի մայրը սպառնում է գործը մինչեւ Ռուսաստան հասցնել

Դեկտեմբեր 11,2013 20:15

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, նույն կազմի` դատավորներ Լ.Թադեւոսյանի եւ Ա.Խաչատրյանի դեմ այսօր բացարկ հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ավազակային հարձակման համար դատապարտված Գուրգեն Գալստյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Միջնորդությունն ութ էջից էր բաղկացած:
Փաստաբանի կողմից հրապարակված միջնորդության մեջ տեղեկացվում էր, որ այդ կազմը  հոկտեմբերի 29-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է. «Հարկ է նշել, որ տվյալ դեպքում պաշտպանի կողմից նույն վերաքննիչ բողոքով  բողոքարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 15-ի կայացրած` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին կայացրած որոշումը, որը ենթակա չէ վերաքննության կարգով բողոքարկման եւ ինչը հիմք է ներկայացված վերաքննիչ բողոքն այդ մասով առանց քննության թողնելու համար», եւ ըստ այդմ, բողոքի այդ հատվածը առանց քննության դատարանը «հանել» էր: Ի դեպ, այդ մասին տեղեկացրել ենք, օրեր առաջ փաստաբանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսը լուսաբանելիս:
Ըստ փաստաբանի, դժվար է պատկերացնել, որ վերաքննիչ դատարանը երեք դատավորներով չգիտի, թե ինչ բան է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, եւ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առնել բողոքը:
Երեմ Սարգսյանի կարծիքով, եթե վերաքննիչ դատարանի երեք դատավորները գիտեն մ ինչն առավել հավանական է, ապա այդ մասով բողոքն առանց քննության թողնելու պատճառն ըստ նրա այն է, որ. «Քննելու դեպքում, վերաքննիչը ստիպված է լինելու փաստել առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տարվա օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումները, Գուրգեն Գասպարյանի անմեղության կանխավարկածի խախտումները, ինչը վերաքննիչը չի ցանկանում անել»:
Ըստ փաստաբանի, վերաքննիչ դատարանը գործը քննող դատավոր Վ.Խալաթյանի համար կստեղծի կարգապահական վարույթի հիմքեր, հետեւաբար, դեմ կգնա ՀՀ գլխավոր դատախազությանը՝ միաժամանակ հաստատելով, որ Գուրգեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է:
Ընդսմին, ըստ միջնորդության հիմքերից մեկի, ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանի վրա արդեն իսկ արդյունավետ եւ բավական գործուն ճնշումներ ձեռնարկել է:
Փաստաբանի կարծիքով, Գուրգեն Գասպարյանի  մեղքն ապացուցող հանգամանքներ, ապացույցներ թե գործում, թե դատավճռում չեն գտնվել, չկան:
«Վստահ եմ, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը` Արսեն Աղաբեկյանը կամ հենց գլխավոր դատախազությունը չգիտեր, որ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը իրավունք չունեին այնպիսի հայտարարություններ անել, «Երկիր Մեդիայով», տեսանյութն էլ տեղադրել դատախազության պաշտոնական կայք -էջում, ինչն իմ պաշտպանյալի անմեղության կանխավարկածին կվնասեր»,-ասաց Ե.Սարգսյանը:
Վերաքննիչ դատարանի կողմնակալության մասին հայտնելով պաշտպանն ավարտեց ինքնաբացարկի միջնորդությունը:
Մեկ ժամ մնալով խորհրդակցական սենյակում, դատարանը մերժեց իրենց ողջ կազմին արված պաշտպանի միջնորդությունը եւ հետաձգեց դատական քննությունը:
Ամբաստանյալի մայրը սպառնաց, որ իր որդու գործով դիմելու է մինչեւ Ռուսաստան, ինչին հետեւեց դատավորի զգուշացումը:
Ամբաստանյալի հարազատները դատարան էին եկել ցուցապաստառներով:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031