Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իտալիայի Նարդո քաղաքի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի միջև 6 կետանոց հուշագիր ստորագրելիս, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ով մինչ այդ հյուրընկալվել էր Իտալիայի հենց այդ քաղաքում, պատմեց իր տպավորությունները ներկաներին:
«Նոյեմբերի 16-19-ը պատվիրակությունը, որի կազմում նաև ես էի, այցելեցինք Իտալիայի Նարդո քաղաքը, ուզում եմ մեր գյումրեցիներին հավաստիացնել, որ այդ քաղաքում ես զգացի ինչպես իմ տանը: Շատ ջերմ ընդունելություն էր, հազվադեպ է պատահում, որ մարդը գնում է ուրիշ քաղաք և իրեն այդպես է զգում», -ասաց փոխքաղաքապետը:
Գյումրու փոխքաղաքապետն այնքան հիացած էր իտալական այդ քաղաքով ու Գյումրի վերադառնալով այնպիսի ճոխ պատմություններ էր արել, որ Սամվել Բալասանյանը Նարդոյի մասին խոսելիս ամեն վայրկյան վկայակոչում էր իր փեսա Ռուբեն Սանոյանին:
Իսկ հուշագիրը ստորագրելիս, Գյումրու քաղաքապետը Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիին ասաց, որ ինքն էլ հաճույքով կհյուրընկալվեր նրանց քաղաք: «Պարոն Սանոյանը մեծ հետաքրքրությամբ ներկայացրեց, ես էլ մեծ հաճույքով, պատվիրակությամբ կգամ ձեր քաղաք», -ասաց Սամվել Բալասանյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կգնան կգան կարեւորը այդ չէ այլ այն , որ այս երկիրը ներկյացնում են 40-50 ընտանիք, ինչը բնորոշ է ՄԱՖԻՈԶ կլաններին: Գյումրիյում էլ նորմալ մարդ չկար, հենց միայն հերթական ավազկի բարեկամը պետք է ներկայացներ մեր հրաշալի ԳՅՈՒՄՐԻՆ ՞:
Վայ քեզ Հայաստան , սա արդեն վերջն է …
Ինչ վորաբերվում է լավ զգալուն, իսկ ինչու պետք է վար զգար նրանք այսօր ամենուրեք իրենց զգում են ինչպես իրենց տանը:
Ում ինչ թե նաիրյան ծագող արեւին խռխռոցով է դիմավորում ազգը: