Լրահոս
Օրվա լրահոսը

Դու էլ ինձ վրա մատ թափ չտաս. վեճ Հրանտ Թոխատյանի և Ստեփան Սաֆարյանի միջև

Դեկտեմբեր 11,2013 19:01

Mardik.am Երեկ ավագանու նիստից  հետո Mardik.am-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես  ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը մոտեցավ «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին և հարցրեց, թե արդյոք նա չի ցանկանում իրենից ներողություն խնդրել` իրեն վիրավորելու համար:

Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ, ինչպես Հրանտ Թոխատյանն է համարում, որ ինքը իրեն վիրավորել է, այնպես էլ ինքն է համարում, որ Հրանտ Թոխատյանն է իրեն վիրավորել: Հրանտ Թոխատյանն էլ նշեց, որ իր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում կառուցողական ընդդիմություն չկա, պարզապես իր կարծիքն է եղել, իսկ Ստեփան Սաֆարյանի ասածն արդեն վիրավորանք է:

«Դուք ինձ և իմ գործընկերներին եք վիրավորել»,-ասաց Ստեփան Սաֆարյանը և Հրանտ Թոխատյանին կոչ արեց չհամարձակվել իշխանությանն արդարացնել ընդդիմությանն ու ընդդիմադիր մարդկանց վիրավորելով ու ոչնչացնելով:

«Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար»,-բացականչեց Հրանտ Թոխատյանը, իսկ Ստեփան Սաֆարյանն էլ պահանջեց իրեն չվիրավորել: «Ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար: Հարգեք, որ պատասխանը` հարգանք ստանաք»,-պատասխանեց Սաֆարյանը:

Խոսակցությունը գնալով թեժացավ և ավագանու անդամները սկսեցին միմյանց հետ բարձր տոնով խոսել:«Այդ տոնով ինձ հետ չխոսես»,-ասաց Հրանտ Թոխատյանը։ «Դու էլ ինձ վրա մատ թափ չտաս»,-պատասխանեց Ստեփան Սաֆարյանը, իսկ Հրանտ Թոխատյանն էլ ավելացրեց, որ թափ կտա և եթե նույնիսկ պետք լինի` կծեծի էլ: «Հապա բախտդ փորձիր»,- արձագանքեց Ստեփան Սաֆարյանը:

Խոսակցությանը միջամտեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով փորձեց մեղմել իրավիճակը: Վեճին ականատեսներն էլ հորդորեցին «դուք»-ով խոսել միմյանց հետ:

 

 Մանրամասները՝ Mardik.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Եթե մարդը, այն էլ հասարակական ճանաչում ունեցողը հանրապետության ներկայում և ապագային առնչվող հարցերում իշխանության այսքան ձախողումներից հետո չի խորշում այդ իշխանության կուսակցության ֆրակցիային անդամակցելուց, նշանակում է`նա պարզապես ֆինանսատնտեսական շահ է հետապնդում, այսինքն`առաջնորդվում է շահադիտական նպատակներով: Ավելին ասել պետք չէ` ամեն ինչ պարզից էլ պաչզ է…

  2. գոհար says:

    И ты,Грант?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031