Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ դեմ են կենսաթոշակային նոր համակարգին, քանի որ վստահություն չունեն կառավարության հանդեպ»

Դեկտեմբեր 11,2013 18:55

Այսօր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Բանասիրական ֆակուլտետի Լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները կենսաթոշակային նոր համակարգի ներդրման վերաբերյալ բանավեճ էին կազմակերպել:

2014 թվականի հունվարի 1-ից 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները իրենց աշխատավարձից 5% պետք է հատկացնեն հատուկ կենսաթոշակային ֆոնդերին, կառավարությունն էլ իր կողմից է  5% ներդնում, սակայն 25 հազ. դրամից ոչ ավելի:

«Ժողովուրդը իրազեկվածության պակաս ունի, մեր հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ առանց իմանալու` ինչ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, դեմ են  դրան: Բանավեճի նպատակը այս ամենի մասին իրազեկել, տեղեկացնելն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է բանավեճի կազմակերպիչներից Հեղինե Մկրտչյանը:

Նա նշում է, որ մարդիկ մեծամասամբ դեմ են նոր համակարգին, քանի որ վստահություն չունեն կառավարության հանդեպ:

«Մարդիկ չգիտեն, վստահ չեն` իրենց գումարները վերադարձվելու են, թե ոչ: Նորմալ է, երբ մարդը իր համար կենսաթոշակ է ապահովում, եթե, իհարկե, վստահություն ունի երեւույթի հանդեպ: Հայաստանում, սակայն, այդ վստահությունը չկա»,-եզրափակում է Հեղինե Մկրտչյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031