«Սիմոն Կրկյաշարայնի հետ կապում են մեզ տասնամյակներ: Սիմոն Կրկյաշարյանը հսկա գիտնականների մի մաս է, որը հայագիտության համար ուղղակի մի դարաշրջան է»,- դեկտեմբերի 11-ին Սիմոն Կրկյաշարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի ընթացքում հայտարարեց պատմաբան Հայկ Հակոբյանը:
Նա իր խոսքում նշեց, որ բացի լավ եւ հետաքրքիր մարդ լինելուց Սիմոն Կրկյաշարյանը լավ հնագետ էր, եւ նրա ներկայությամբ եղել են բազմաթիվ հետաքրքիր գյուտեր. «Երբ ընկեր Կրկյաշարյանը գալիս էր, մի հետաքրքիր բան էր լինում կամ ուրարտական սալիկներ էին գտնվում կավի վրա, կամ որեւէ արձանագրություն, կամ հետաքրքիր մի շինություն էր բացվում, այնպես որ՝ շատ «բախտավոր ոտք» ուներ ամենի համար»:
Պատմաբան Արմեն Կարապետյանը խոստովանեց, որ միշտ զարմացել է, թե ինչպե՞ս է Սիմոն Կրկյաշյանը, լինելով այդպիսի բարձրունքում, կարողացել շփվել երիտասարդների հետ.
Կարդացեք նաև
«Ինքը շատ մատչելի էր, շատ հասանելի էր մեզ, ինքը իր մտքի բարձրունքից, իր փառքի բարձրունքից շատ հասանելի էր մեզ. Իրեն այդպես էր պահում»:
Նա իր խոսքում նաեւ նշեց, որ Սիմոն Կրկյաշարյանը համարձակ քաղաքացի է եղել. Սովետական միության փլուզումից հետո այն եզակիներից է եղել, ովքեր դեմ են դուրս եկել հետ սովետական մթնոլորտին՝ «թալանին». «Նրա հոդվածները կան՝ նա հանդես էր գալիս այդ ժամանակվա իշխանությունների դեմ, նրանց գործելակերպի դեմ: Հիշում եմ՝ իր հոդվածներից մեկում այս իշխանությանը անվանեց՝ անցողիկ, ժամանակավոր, գնացող: Գուցե, ուրիշներին դուր չէր գալիս, բայց ակադեմիկ մարդը, չվախենալով ոչ մի բանից, կարողացավ դուրս գալ օրվա իշխանությունների դեմ եւ կատարեց իր քաղաքացիական փառքը, բայց դա երեւի, ավելի կարեւոր էր քան իր գիտական գործունեությունը: Նա համարձակություն ունեցավ, նա չհամակերպվեց եւ ասաց՝ այդպես չի կարելի, երկիրը այդպես չի կարելի տանել այդ ուղիով»:
ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, հունագետ Սիմոն Կրկյաշարյանը հանդիսանում է մի շարք թարգմանությունների հեղինակ, որոնց շարքին է դասվում Հոմերոսի Ոսիսականը: Սիմոն Կրկյաշյանը մահացել է 2011 թվականի մայիսի 1-ին 88 տարեկան հասակում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ