Շախմատի Եվրոպայի հաջորդ անհատական առաջնությունը կայանալու է Երեւանում, հաջորդ տարվա մարտ ասի սկզբներին, տեղեկացնում է Եվրոպայի շախմատային միության կայքը:
Առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով: Շախմատիստները խաղալու են 11 տուր: Երեւանյան Եվրոպայի առաջնությանը, ինչպես գրում է «Chess-news.ru»-ն, մասնակցել կարող են բոլոր ցանկացողները` անկախ վարկանիշից ու կոչումից:
Ազգային ֆեդերացիաների համար նաեւ մասնակիցների թվաքանակի սահմանափակում չի սահմանված:
Երեւանում 23 լավագույն շախմատիստները ԴԻԴԵ-ի աշխարհի գավաթի ուղեգրերի կարժանանան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ