Հայաստանի մի խումբ շախմատիստներ կմասնակցեն դեկտեմբերի 13-15-ը Վարշավայում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը, որոնց թվում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը: Լեհաստանի մայրաքաղաքում նրանց կմիանա նաեւ Կարեն Գրիգորյանը, որն Իսպանիայի Նավալմորալ քաղաքում ավարտված օփենում յոթ հնարավորից վաստակելով 5,5 միավոր` 92 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ