Դատապարտում ենք պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում շարունակաբար առաջ քաշվող նախապայմանները եւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կողմից վերջերս արված հայտարարության մեջ դրանց վերահաստատումը: Եթե Թուրքիան շարունակելու է նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը եւս պետք է առաջ քաշի իր նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, հետեւանքների վերացում եւ փոխհատուցում, հայկական տարածքների ապօրինի օկուպացիայի վերացում:
Խուսափելու համար անհատական բողոքի ակցիաներից և այս հարցում մեր հասարակության միասնականությունը ցույց տալու նպատակով՝ «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը հայտարարում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի դեմ նախապես այլ վայրում նախատեսված իր բողոքի ակցիան տեղափոխում է Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև, դեկտեմբերի 12-ին ժամը 9:30-ին՝ համատեղելով այն այլ կուսակցությունների ուսանողական և երիտասարդական միությունների բողոքի ակցիաների հետ:
«Ժառանգություն» կուսակցության
«Հայք» երիտասարդական-ուսանողական միություն