Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը և Հայաստանի Եվրասիա միջազգային համալսարանը ամրապնդում են համագործակցությունը

Դեկտեմբեր 11,2013 17:38

Երևան, դեկտեմբերի 11, 2013 թ. – Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) ուսանողներն այսուհետ ավելի շատ հնարավորություններ կունենան հարստացնելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին՝ համալսարանի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջև այսօր ստորագրված Համագործակցության համաձայնագրի իրագործման արդյունքում:

Համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյան բացումը առաջինն էր Համագործակցության համաձայնագրով նախատեսված գործողություններից: ՄԱԿ-ի լեզվի օրերի հիշատակումը, իրազեկման դասախոսությունները և քննարկումները համաձայնագրով նախատեսված համատեղ միջոցառումներից մի քանիսն են, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի արժեքների տարածմանը:

ՄԱԿ-ի անկյանը տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կօգնեն երիտասարդներին ձեռք բերել ավելի շատ գիտելիքներ ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ : Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ՝ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ երիտասարդները համարվում են ցանկացած հասարակության շարժիչ ուժը: Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման խթանման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել նրանց իրենց գիտելիքների հետագա հարստացման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Մեր համատեղ գործողություններն ուսանողներին հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ»,- ասաց ԵՄՀ ռեկտոր՝ Սուրեն Օհանյանը:

Մինչ այս երկկողմ համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև: Սլավոնական, Մանկավարժական, Ագրարային և տնտեսագիտական համալսարաններում բացվել են նաև ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) գրադարաններից մեկը:
Հայաստանում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններ՝https://www.un.am/am/Depositories
Հայաստանում ՄԱԿ ՀՏՎ գրասենյակ: shttps://www.un.am/am/UNDPI

ՄԱԿ ՀՏՎ-ն ՄԱԿ-ի հանրային խոսափողն է, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը: 1946թ․-ից ի վեր ՄԱԿ ՀՏՎ-ն օգտագործում է տպագիր, էլեկտրոնային ու հաղորդակցության նոր միջոցներ` նպաստելով ՄԱԿ-ի գործունեության վերաբերյալ իրազեկությանմակարդակի բարձրացմանը:

 ՄԱԿ  Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031