Դեկտեմբերի 11-ին Վրաստանի խորհրդարանի նիստն ավարտվել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումի» պատգամավորների միջև ծեծկռտուքով, հաղորդում է ըստ civilnet.am-ի՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Սոսո Ջաչվլիանին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ընդդիմադիր Գիորգի Բարամիձեի հասցեին:
Ջաչվլիանին իր ելույթի ընթացքում զայրացել է Բարամիձեի՝ Վրաստանի ոստիկանության ակադեմիայի ռեկտոր Լուկա Կուրթանիձեի մասին հայտարարություններից՝ հիշեցնելով հանրության մեջ լայն արձագանք գտած Ապրասիձե եղբայրների գործը: Նրանք չեզոքացվել էին ոստիկանության հատուկ գործողության ժամանակ՝ 2004թ. մարտին Սվանեթիում քրեական հեղինակություններին ձերբակալելիս: Այդ ժամանակ Բարամիձեն գլխավորել է ներքին գործերի նախարարությունը:
«Բարամիձեն, բավական է դուրս տաս, դու դեբիլ ես», -ասել է Ջաչվլիանին, որից հետո Բարամիձեն նետվել է նրա ուղղությամբ: Հաշվված վայրկյանների ընթացքում նրանց են միացել այլ պատգամավորներ և ծեծկռտուք է սկսվել, որը շարունակվել է մի քանի րոպե:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ GeoTube–ի