Խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ Դաշնակցությունը ցանկանում է ազգայնացնել տնտեսությունը:
Նիստի ընդմիջմանը լրագրողներին մոտեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ ասաց, որ ցանկանում է հակադարձել ԿԲ նախագահի տեղակալին:
Պարոն Վարդանյանը նշեց, որ եթե բարձր պաշտոններ զբաղեցնող մարդը` նախկին նախարար, ԿԲ նախագահի տեղակալ, տեղյակ չէ Հայաստանում գործող հիմնական կուսակցություններից մեկի` ՀՅԴ-ի տնտեսական եւ քաղաքականության դրույթներին, չգիտի այդ կուսակցության գաղափարախոսությունն, ապա, դա ինքնին պետականության, պետական ինստիտուտների վարկաբեկում է:
«Մարդ, ով զբաղեցրել է և զբաղեցնում է նման բարձր պաշտոններ, ուղղակի պարտավոր է տարրական գրագիտություն ունենալ և տիրապետել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությանը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ