Խորհրդարանի արտահերթ նիստում մեկնարկել է 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների շարունակությունը: Քննարկումն ընթանում է կիսադատարկ դահլիճում: ԲՀԿ խմբակցությունից դահլիճում ոչ ոք ներկա չէ: Մյուս ընդդիմադիրներից մեկական մարդ կա դահլիճում`ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից`Գագիկ Ջհանգիրյանը: Քննարկմանը ներկա է նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ուշագրավ է, որ քննարկմանը նաեւ ՀՀԿ-ականների մեծ մասը չի մասնակցում: Դահլիճում հազիվ տասը ՀՀԿ-ական պատգամավոր կա:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը խորհրդարանի միջանցքներում նյարդայնացած քայլում է եւ անընդհատ զանգեր է կատարում, որոնց ընթացքում բարկացած եւ նախատինքի տոնով դիմելով խմբակցության անդամներին`հրահանգում է ներկայանալ քննարկմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ