Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինան պահանջում է 27,5 միլիարդ դոլար՝ Եվրամիության վերաբերյալ որոշումը վերանայելու համար. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 11,2013 16:55

Երկրի վարչապետ Միկոլա Ազարովը նշել է, որ սա այն գումարն է, որը Ուկրաինան կկորցնի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մասին որոշման վերանայումը Ուկրաինայի համար կհանգեցնի 20 միլիարդ եվրոյի՝ 27,5 միլիարդ դոլարի կորուստների:
Այս մասին հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել երկրի վարչապետ Միկոլա Ազարովը, որի համաձայն Ուկրաինայի իշխանություններն առաջարկել են Եվրահանձնաժողովին վերանայել, թե ինչ պայմաններում կաշխատի երկրի տնտեսությունը՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում:

«Մենք առաջարկում ենք լուծել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Որոշվել է մոտավոր ծավալը՝ 20 միլիարդ եվրո», – ասել է Ուկրաինայի վարչապետը:

Ազարովը շեշտել է, որ խոսքը գնում է ոչ թե Եվրոպայի բյուջեից անվերադարձ օգնության, այլ փոխադարձ շահութաբեր նախագծերում Եվրամիության մասնակցության մասին, այդ թվում՝ երկրի տրանսպորտային համակարգում ներդրումների և Եվրոպան Հարավային Կովկասի երկրների հետ միացնող տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին:

Ուկրաինայի վարչապետի համաձայն, 20 միլիարդ եվրոն այն գումարն է, որը երկիրը կկորցնի՝ Եվրամիության հետ ասոցացման դեպքում Ռուսաստանի հետ պայմանագրերը խզելուց:

Նա նշել է, որ «Ուկրաինայի կառավարությունը, ինչպես նաև նրանք, ովքեր դուրս են եկել «Եվրոմայդան», կողմ են հանդես են գալիս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրման, սակայն Ուկրաինայի տնտեսության կորուստներն անհրաժեշտ է վերականգնել»:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031