Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ Դասական Երաժշտության Փառատոնը հիացրեց հանդիսատեսին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2013 16:22

2013թ. դեկտեմբերի 10-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մարդու իրավունքների համաշխարհային օրվա շրջանակներում կայացավ Միավորված Ազգերի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված Հայաստանում սիրիահայ տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ դասական երաժշտության համերգ-փառատոնը:

Միջոցառման նպատակը մեր սիրիահայ հայրենակիցների արվեստի ասպարեզում ունեցած նվաճումները ներկայացնելն էր, նրանց առավել ոգեշնչելն ու խրախուսելը և Հայաստանում նրանց հետագա հաջողություններին նպաստելը երաժշտության, արվեստի և մյուս բոլոր բնագավառներում:

Դասական երաժշտության գեղեցիկ ելույթներից բաղկացած այս համերգ-փառատոնն իրականացավ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանի մտահղացման, սիրիահայ ուսանող, ՄԱԿ ՓԳՀ կամավոր Վրույր Բիլեմջիանի ակտիվ գործունեության, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ Ազգային Հետևորդ, սիրված երգչուհի Զարուհի Բաբայանի մասնակցության շնորհիվ, իսկ համերգի և «Քառեագ» համույթի գեղարվեստական ղեկավար պն. Հովհաննես Մուբայեդի դերը անգնահատելի էր համերգի իրականացման գործում:

Այս արդեն իսկ երկրորդ սիրիահայերի մասնակցությամբ երաժշտական փառատոնի   նպատակն է խրախուսել սիրիահայ երաժիշտներին՝ շարունակելու ապրել, աշխատել և ստեղծագործել Հայաստանում, օգնել նրանց նորանոր նվաճումներ ունենալ արվեստի ու երաժշտության ոլորտում, քաջալերել և նպաստել նրանց լայն ճանաչմանը հայրենի հողում:

ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնակատար տկ. Քեյթ Փուլերը նշեց, որ մարդու իրավունքների խախտման ամենացավալի օրինակը բռնի տեղահանվելն է և հակամարտության ու պատերազմի արդյունքում հայրենի երկիրը լքելը, ընտանիքից մասնատվելը, կորցնելով ամենաթանկը, ինչ ունեիր: «Կյանքի փառքը նրանում չէ, որ երբեք չպետք է ընկնես, այլ նրանում, որ ամեն անգամ ընկնելիս հետո ոտքի կանգնես», Նելսոն Մանդելայի այս խոսքերը մեջբերեց տկ. Փուլերը:

«Իրերի կապոցը միակ բանը չէ, որ մարդն իր հետ բերում է նոր երկիր, ասել է Էյնշտեյնը, ով փախստական էր: Ահավասիք, նա բերում է իր հետ իր ձիրքն ու շնորհքը, տաղանդն ու խելքը, ուժն ու զորությունը: Այն ոչ ոք չի կարող խլել, և ուր էլ, որ մարդ գնա, որտեղ էլ ապաստան գտնի, իր կարողությունները ուժ կտան և կօգնեն նրան նոր կյանք սկսելու նոր երկրում, նոր հողի վրա, մանավանդ, եթե այդ նոր երկիրը քո պատմական հայրենիքն է՝ Հայաստանը», ասաց նախագծի հեղինակը՝ ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության հարցերով համակարգող, տկ. Անահիտ Հայրապետյանը:

Համերգի գեղարվեստական ղեկավար պն. Հովհաննես Մուբայեդը հուզեց հանդիսատեսին պատմելով, նոր հայրենիքում իր նոր կյանքի, զգացողությունների, հաղթահարած դժվարությունների և ապրումների մասին: Նշեց նաև Հայաստանում ունեցած նոր հնարավորությունների, իր հաջողությունների և ձեռքբերումների մասին: Նա իր երախտիքը հայտնեց ՄԱԿ-ՓԳՀ-ին սիրիահայերին և հազարավոր տեղահանված անձանց աջակցելու անձնվեր գործունեության համար: Վերջում նա մեջբերեց իր փոքրիկ տղայի, համերգի մասնակից Մայք Վահեի խոսքերը՝ «Հայրիկ, Հայաստանում շատ լավ է մեր կյանքը: Այ, միայն, եթե կարողանայինք կրիաս հետ բերել, կամ պարզապես մեր Հալեպի տունը կտրեինք, բերեինք Երևան, ես աշխարհի ամենաերջանիկը կլինեի…»

Բուռն ծափահարությունների ներքո սիրիահայ երաժիշտները շնորհակալություն հայտնեցին ՄԱԿ ՓԳՀ-ին փառատոնի գաղափարի և դրա հիասքանչ իրականացման համար, իսկ Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի, ինչպես նաև Սոֆի Դեվոյանի պարի և հոգու թատրոնի սաներին՝ իրենց գեղեցիկ ելույթներով երեկոն առավել տպավորիչ դարձնելու համար:

«Սիրիահայերի շրջանում անչափ շատ են շնորհալի և ձիրքերով օժտված անձինք: Եկեք, շարունակենք գրկաբաց ընդունել ու սաթար կանգնել մեր սիրելի հայրենակիցներին, ողջունենք նրանց ջանասիրությունն ու տաղանդը, որ նոր շունչ հաղորդեցին Հայաստանին, պարգևեցին նոր ոգի ու սեր:» Այս իր կոչով փառատոնի ավարտին հանդես եկավ ՄԱԿ ՓԳՀ Ազգային Հետևորդ տկ․ Զարուհի Բաբայանը:

Համերգը ավարտվեց հանդիսավարը ՄԱԿ-ՓԳՀ կամավոր՝ Վրույր Բիլեմջիանի խոսքերով. «Ես հպարտ եմ, որ կարող եմ օգնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Հպարտ եմ, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը քաջալերում է ինձ, հնարավորություն ընձեռնում անել ավելին, որի համար ես առավել հպարտ եմ »:

ՄԱԿ ՓԳՀ Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031