Այսօր` դեկտեմբերի 11-ին, Եվրախորհրդարանը տվեց իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությանը ԵՄ գերատեսչություններին եւ ծրագրերին՝ ընդունելով այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հեղինակած զեկույցը, որը հանդիսանում է առաջին շոշափելի համագործակցության քայլը վերջերս Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրից հետո:
Մասնավորապես Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու ԵՄ համաշխարհային առաջատար ծրագրերին մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի եւ գիտության բնագավառներում: Հայաստանցի քաղծառայողները կինտեգրվեն ԵՄ այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությանը, բժշկությանը եւ շրջակա միջավայրինը, ինչպես նաեւ բոլոր այլ մակարդակներում:
«Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները քննարկվել են ԵՄ-Հայաստան համագործակցությանը նպաստելու եւ այն ձեւավորելու լավագույն ձեւերը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը եւ ինտեգրումը Մաքսային միություն: Հայաստանին ԵՄ գերատեսչությունների եւ ծրագրերի մուտք շնորհելը, ինչն առայսօր վերապահված էր մեծամասամբ Եվրամիության անդամ երկրներին, շատ կոնկրետ քայլ է ճիշտ ուղղությամբ եւ Հայաստանին թույլ կտա երկրի արդիականացման համար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական եւ վարչական օգուտներ քաղել: Կարծում եմ՝ սա ավելի քան հուսադրող ազդանշան է երկու կողմերից՝ շարունակելու առաջ շարժվել կոնկրետ ժամկետներում՝ օգուտ ապահովելով բոլոր ներգրավվածների համար», – մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
Եվրախորհրդարանի զեկույցն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունն է խնդրել մուտք դեպի ԵՄ ծրագրեր եւ գերատեսչություններ, եւ որ իր այս նախաձեռնությամբ Եվրամիությունը նպատակ ունի խթանել պետության արդիականացումը:
Վիլնյուսի հռչակագրին համաhունչ՝ զեկույցը հստակ սահմանում է, որ «… դա թույլ կտա Միության որոշակի ծրագրերի աստիճանական բացումը կամ ուժեղացված մասնակցություն Հայաստանի համար՝ առաջարկելով մշակութային, կրթական, բնապահպանական, տեխնիկական եւ գիտական կապերի հետագա խթանմանն ուղղված հնարավորություն, ընդլայնելով մարդկանց միջեւ շփումները եւ ոլորտային համագործակցությունը, ի լրումն այդ ամենի ամրապնդելով քաղաքականը եւ հարաբերությունները Արեւելյան գործընկերության միջոցով … ”
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը յուրահատուկ իրավիճակում է՝ քաղելու համար առավելագույնը ԵՄ-ի հետ սկսվող այս նոր փուլից, քանի որ Վերածնունդ միջազգային հիմնադրամի՝ ԱլԳ երկրների ինտեգրմանը վերաբերող վերջին ցուցանիշի համաձայն՝ Հայաստանն արդեն երկրորդ լավագույն դիրքում է շահելու համար ԵՄ ծրագրերին եւ գերատեսչություններին իր մասնակցությունից:
European Friends of Armenia մամլո հաղորդագրություն