ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Aravot.am- ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, կապված Դավութօղլուի այցի հետ, ասաց. «Մեղադրանքի ենթակա բան չկա: Շավարշ Քոչարյանն ընդամենը ցույց է տվել այն ճանապարհը, որն առաջիկայում իբրեւ առաջին քայլ պետք է անի Թուրքիան: Ի վերջո`Թուրքիան Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո միայն պետք է կրի պատասխանատվություն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ