Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը լիովին ողջունում է Հայաստանի օրինագիծը

Դեկտեմբեր 11,2013 15:57

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական օրենքի փորձագետները «լիովին ողջունել են» Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը: Այս մասին «Առավոտին» տեղեկացնում են Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից:

Նրանց գնահատմամբ, փոփոխություններն ավելի կմոտեցնեն Եվրախորհրդի առջև երկրի ստանձնած պարտավորությունների կատարմանը, կնպաստեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ընդդեմ Հայաստանի գործերով արդար որոշումների կայացմանը, օրինակ, ինչպիսին են Պողոսյանի, Բաղդասարյանի, Խաչատրյանի գործերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Ըստ նախորդ շաբաթ, բայց այսօր հրապարակված եզրակացության, նրանք գտնում են, որ օրինագիծը «այդ ուղղությամբ մի քանի կարևոր կետեր է ներկայացնում», բայց մի քանի լրացումներ և  «որոշ դրույթներում պարզություն և առանձնահատկություն մտցնելը, մասնավորապես նյութական վնասի փոխհատուցման հետ կապված», օգտակար կլինի օրինագծի համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031