Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սիգմա-Պոկեր-Ռիո» խաղատուն էին եկել «նյարդայնացած», դրա համար կրակել եւ հայհոյել էին

Դեկտեմբեր 11,2013 15:46

«Նրանք իրար հետ զրուցելիս հայհոյանքներ են տվել, որի պատճառով ինքը դիտողություն է արել տղաներին, որ չհայհոյեն, սակայն նրանք շարունակել են հայհոյել իրեն: Հետո, երբ ինքը գտնվել է խաղատան բարից 5մ հեռավորության վրա, 4-րդ խաղային ապարատի մոտ, նրանցից մեկը կրակել է խաղատան բարի կողմը։ Ինքը վախից թաքնվել է խաղային ապարատների մոտ»,- հայտնել է խաղատան հավաքարարը, որն այս գործով տուժող է:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, դատավորներ Եվա Դարբինյանի եւ Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ պիտի քններ Շիրակի մարզի դատախազ Արտյոմ Ավետիսյանի բողոքը: Դատարան էր ներկայացել Արտյոմ Ավետիսյանը, սակայն պաշտպանական կողմից որեւէ մեկը չկար: Դատարանը հետաձգեց բողոքի քննությունը: Այն նշանակեց դեկտեմբերի 24-ին:

Դատախազը բողոքարկում է Շիրակի մարզի դատարանի դատավճիռը:

Շիրակի մարզի Ազատան գյուղի տարածքում գտնվող «Գարտ» համալիրի տարածքում գործող «Սիգմա-Պոկեր-Ռիո» խաղատանը, հավաքարար Հերմինե Հակոբյանի հետ վիճաբանելու, խաղատան պատուհանների եւ մուտքի դռան ապակիները կոտրելու եւ որպես զենք օգտագործվող ատրճանակով մեկ անգամ խաղատան ներսում եւ մեկ անգամ խաղատան բակում կրակելու փաստի առթիվ, սեպտեմբերի 19-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով եւ ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասով:

Գնել Թովմասյանը, Արտյոմ Հակոբյանը, Վաղինակ Սարգսյանը, Հայկ Ղազարյանը ներգրավվել էին որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել էր հետախուզում:

Գնել Թովմասյանի եւ Վաղինակ Սարգսյանի մասով քրեական գործով մասն անջատվել եւ ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը Գնել Թովմասյանի համար վերջնական պատիժ նշանակել է ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, եւ կիրառել

ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին», ինչը նշանակում է կալանավորումը վերացվեց եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Վաղինակ Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման 1 տարի ժամկետով ազատազրկման, նրան էլ ազատ արձակեցին դատարանի դահլիճից, եւ կիրառվեց համաներում:

Խուլիգանությունը տեղի էր ունեցել 2012թ. սեպտեմբերի 19-ին ժամը 04-ի սահմաններում. Գնելն ալկոհոլ օգտագործած վիճակում իր ընկերների՝ Վաղինակի, Արտյոմի և Հայկի հետ «Սիգմա-Պոկեր-Ռիո» խաղատան խաղասրահում խաղալու պատճառաբանությամբ վիճաբանության մեջ էին մտել հավաքարար՝ Հերմինե Հակոբյանի հետ, հայհոյել նրան, որի ընթացքում Գ. Թովմասյանը ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող ակոսավոր հրազեն հանդիսացող ՊՄ տեսակի 9 մմ տրամաչափի «OC 22 36» համարի ատրճանակով խաղատան գույքը վնասելու եւ ոչնչացնելու նպատակով մեկ անգամ կրակել էր խաղատան ներսում գտնվող բարի ներքևի հատվածին: Ըստ գործի նյութերի, դուրս գալով բակ, Գնել Թովմասյանը նույն ատրճանակից դարձյալ 4 կրակոցներ արձակելով կոտրել էր խաղատան պատուհանների ապակիները՝ պատճառելով 53. 000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Վիճաբանությունը շարունակվել էր խաղատուն եկած աշխատակից Հովհաննես Թորակյանի հետ . նրանք բռնություն գործադրելով հարվածել են տուժողի մարմնի տարբեր մասերին՝ պատճառել առողջությանը թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։

Նախաքննության մարմնի համաձայն, Գնել Թովմասյանի, Վաղինակ Սարգսյանի, Արտյոմ Հակոբյանի ե Հայկ Լազարյանի խուլիգանական գործողությունները խաղատան ներսում և բակում տևել է մոտ 15-20 րոպե, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը։

Տեղեկացնենք, որ ամբաստանյալ՝ Գնել Թովմասյանը իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, մեղավոր չի ճանաչել զենքի մասով, հայտնելով, թե «իր պապի գերեզմանի կողքից գտել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ 4 փամփուշտներով եւ պահել է։ Իսկ խաղասրահում, որտեղ ոչ ոք չի եղել, ինքը զայրացել է և իր մոտ եղած ատրճանակով 1 անգամ կրակել է խաղասրահի բարի ներքևի հատվածին.«Ապա դուրս գալով խաղասրահից՝ մեկ անգամ էլ կրակել է համալիրի բակում ու գնացել է տուն»:

Վաղինակ Սարգսյանն էլ իրեն մեղավոր ճանաչել էր մասնակի և դատարանին ցուցմունք է տվել, որ ալկոհոլ օգտագործած վիճակում միայնակ եկել է «Գարտ» համալիրի տարածքում գործող խաղասրահ, խաղալու նպատակով.

«Եղել է նյարդայնացած վիճակում և առանց որևէ պատճառի խաղատան բակում դրված աթոռով կոտրել է խաղատան մուտքի դռան և պատուհանների ապակիները, որից հետո հեռացել է և գնացել տուն»:

Տուժող հավաքարարի՝ Հերմինե Հակոբյանի ցուցմունքով, լսելով խաղատան մուտքի դռան թակոցը, բացել է: Ներս են մտել և միջանցքում կանգնել են 4 երիտասարդներ: Ցանկացել են խաղալ։

Ինքն ասել է, որ խաղատունը փակ է:

Նրանք իրար հետ զրուցելիս հայհոյանքներ են տվել, որի պատճառով ինքը դիտողություն է արել տղաներին, որ չհայհոյեն, սակայն նրանք շարունակել են հայհոյել իրեն: Հետո երբ ինքը գտնվել է խաղատան բարից 5մ. հեռավորության վրա 4-րդ խաղային ապարատի մոտ: Նրանցից մեկը կրակել է խաղատան բարի կողմը։ Ինքը վախից թաքնվել է խաղային ապարատների մոտ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031