Լրահոս
Օրվա լրահոսը

Kyiv Post. «Եվրոմայդան» ժողովրդական շարժումը ծայրահեղական դառնալու վտանգի տակ է. հետազոտություն

Դեկտեմբեր 11,2013 15:41

«Եվրոմայդան»-ը «ժողովրդական» շարժում է, որի մասնակիցներն առաջին հերթին ուզում են, որպեսզի կալանքից ազատեն ցուցարարներին և ցանկանում են, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր կառավարության հետ հրաժարական տա, այսպիսին է ցուցարարների միջև անցկացված հարցման արդյունքը: Հայտնում է «Կիև փոստ» թերթը:

Հարցումն իրականացրել է Ժողովրդական նախաձեռնությունների Իլկո Կուչերիվ հիմնադրամը: Այն անցկացվել է Անկախության հրապարակում հավաքված 1037 ցուցարարների հետ դեկտեմբերի 7-8-ը ընկած ժամանակահատվածում:

Ըստ հարցման, Քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնություններն այնտեղ գտնվող Ուկրաինայի շրջաններից եկածների միայն 8%-ի այցն է կազմակերպել: Մնացած 92%-ն ասել են, որ իրենց նախաձեռնությամբ են եկել:

Հարցվածների 70%-ն ասել է, որ հրապարակում գտնվելու իրենց հիմնական պատճառը նոյեմբերի 30-ին ոստիկանության՝ ցուցարարների նկատմամբ բռնություններն են: Գրեթե 54%-ն ասել է, որ այնտեղ են, քանի որ Յանուկովիչը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը չի ստորագրել:

Ցույցերին մասնակցելու ընդդիմադիր ուժերի կոչի առիթով միայն 5%-ն է գտնվում այնտեղ:

«Եթե իշխանությունները ծայրահեղ միջոցների դիմեն, հավանաբար Մայդանը ծայրահեղական կդառնա, քանի որ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ զգալի թվով մարդիկ կան, որոնք պատրաստ են կտրուկ մեթոդների դիմել», – ասել է Ժողովրդական նախաձեռնությունների տնօրեն Իրինա Բեկիշկինան, – «Անկասկած հետևանքներ կունենա (Մայդանը բռնի ուժով ցրելը)»:

Հարցվածների 82%-ն ասել է, որ իրենք ուզում են, որ ազատ արձակեն այն ցուցարարներին, որոնց ոստիկանություն են տարել : 80%-ը կառավարության հրաժարականն է ուզում, 75-ը՝ Յանուկովիչի: 38%-ը պահանջում է ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:

Բեկիշկինան նշել է, որ ոչ մի սոցիոլոգ չէր կարող կանխագուշակել «իշխանությունների նման հիմար գործողություններ», ինչպիսին է նոյեմբերի 30-ին անպաշտպան մարդկանց ծեծելու որոշումը. «Մենք կարող ենք տեսնել, որ (ցույցերին մասնակցելու) հիմնական պատճառը դա է», – ասել է նա:

Ըստ հարցումների, ցուցարարների 49%-ը 30-54 տարեկան է, 38%-ը 15-29:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031