Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, Փոփոխությունների թատրոնի ներկայացրած «Ծիածանի գործով դատավարություն» ինտերակտիվ ներկայացումը։ Պիեսի հեղինակն է Կարինե Խոդիկյանը:
Ներկայացման վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Միացյալ երիտասարդական լիգան»՝ ահազանգելով, որ բեմադրությունը նույնասեռականություն է քարոզում։
Ներկայացման օրը, Տիկնիկայինի բեմից Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարել էր, թե այն, ինչ կատարվում է՝ ազգադավություն եւ խայտառակություն է։
Aravot.am-ը Կարինե Խոդիկյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացել, գուցե այն դրվագը, որտեղ ներկայացվում է, թե գյուղի կինը հոգնել է կին լինելուց և ընտրում է սեռափոխվելու ճանապարհը, սխա՞լ են ընկալել: Տիկին Խոդիկյանը պատասխանեց. «Գնացեք, նայեք ներկայացումը և եթե այդպիսի բան գտնեք, խնդրեմ: Ես գրել եմ կնոջ նկատմամբ իրագործված բռնության, Հայաստանում կնոջ իրավունքների մասին, հատկապես գյուղի կնոջ, որի ամուսինը կամ արտագնա աշխատանքի է, կամ աշխատանք չունի և ամբողջ հոգսը հաճախ կնոջ ուսերին է: Ես գրել եմ այդ մասին և բեմադրությունն այդ մասին է: Ով ինչ տեսնում է, դա արդեն իր խնդիրն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը՝ NewsamChannel-ի