Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Դավութօղլուին, Շավարշ Քոչարյանի մակարդակով, անհարմար դրության մեջ ենք դրել»

Դեկտեմբեր 11,2013 15:15

«Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները տեսանելի են մեզ բոլորիս: Մենք տեսնում ենք բավական լուրջ փոփոխություններ Կիեւի հասարակական կյանքում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Սերգեյ Մինասյանը նշեց, որ այս հարցում կարող է ասել, որ բեկում այս տարի չարձանագրվեց: «Բարեբախտաբար պատերազմ չսկսվեց: Ալիեւ-Սարգսյան հակամարտությունը ցույց տվեց, որ հնարավոր չէ փոխել ստատուս-քվեն, որը կպահպանվի երկար ժամանակ»,- հավելեց նա:

Սերգեյ Մինասյանը գտնում է, որ հայկական կողմը, հաշվի առնելով թուրքական դիվանագիտության խաղի կանոնները, անհարմար դրության մեջ է դրել Դավութօղլուին` Շավարշ Քոչարյանի մակարդակով հնչեցնելով Ծիծեռնակաբերդ գնալու մասին հայտարարությունը: Ըստ նրա, այս ամենից հետո, ինչ էլ հայտարարի Թուրքիան, հանդիպման ավարտից հետո, հայկական կողմը հաստատ համարժեք պատասխան կտա:

Դիտարկմանն էլ, թե անհրաժեշտությո՞ւն է արդյոք Դավութօղլու- Նալբանդյան հանդիպումը` Սերգեյ Մինասյանն ասաց. «Դա կախված կլինի մեզանից, թե մենք ինչ ցույց կտանք: Հանդիպման անհրաժեշտություն մասին պարզ կլինի հանդիպման ավարտից հետո»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031