Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ՆԳՆ. «Եվրոմայդան»-ը չի ցրվի. Интерфакс

Դեկտեմբեր 11,2013 15:11

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Կիևի Անկախության հրապարակի ցույցերը բռնի ուժով չեն ցրելու: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Ես ուզում եմ, որ բոլորը հանգիստ լինեն. Մայդանի ցույցերը չեն ցրվելու: Ոչ ոք չի խախտի քաղաքացիների խաղաղ բողոք անցկացնելու իրավունքը: Սակայն չպետք է արհամարհվի մյուս քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքի բնականոն ընթացքը չպետք է խախտվի», – Զախարչենկոյի խոսքերը ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը փոխանցել է չորեքշաբթի օրը:

Նախարարը նշել է, որ մի քանի օր է, ինչ Կիևում երթևեկությունը անմխիթար վիճակում է, մայրաքաղաքի ճանապարհների խցանումները հասել են առավելագույն մակարդակին՝ 10 միավորի:

«Քաղաքի հիմնական մայրուղիները փակված են բարիկադներով: Բացի այդ, դրանք տեղադրելու համար դաժանորեն ոչնչացվում են ծառեր և համայնքային սեփականություններ: Բազմաթիվ մարդիկ, հիմնականում կենտրոնում բնակվող, դիմել են ներքին գործերի նախարարությանը՝ բողոքելով, որ չեն կարողանում իրենց տուն հասնել և հանգիստ չունեն գիշերները, – փոխանցել է Զախարչենկոն՝ հիշեցնելով, որ ցուցարարները խախտում են այլոց իրավունքները, – դրա համար ցույցի մասնակիցներին կոչ եմ անում հարգել օրենքի պահանջները»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031