Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը վտանգավոր նախագիծ է հաստատելու

Դեկտեմբեր 11,2013 14:44

«Էկոդաշինքն» այսօր քննարկում էր կառավարության՝ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը»

Դաշինքի անդամ Ինգա Զառաֆյանն «Էկոլուր» ակումբում ասաց, որ ծրագրով նախատեսում են իշխանի Էնդեմիկ տեսակներին կերակրել արհեստական կերով, որը պարունակում է մեծ քանակությամբ ազոտ ու ֆոսֆոր. «Այդ միացությունները լցնում են լիճ, որ ձուկը մեծ արագությամբ աճի: Կառավարության այդ նախագծով «Էմիֆրուդ» ընկերությունն ուզում է ավելացնել ձկնաբուծարանները, հիսուն հազար տոննա կեր պետք է լցնեն լիճ, նախատեսել են նաեւ պաշարները հասցնել հիսուն հազար տոննայի»:

Կառավարության հետ համատեղ այդ ծրագիրը իրականացնող«Էմիֆրուդ» ընկերությունը նախատեսել է տարեկան քսաներեք միլիարդ դրամ տրամադրել Սեւանի վերականգնման համար:

Դաշինքի բնապահպանները պահանջում են դադարեցնել եւ չհաստատել «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը»:

Տիկին Զառաֆյանն ասաց, որ այդ ծրագիրը քննարկվել է նեղ շրջանակներում, քննարկմանը մասնակցել են յոթ հոգի. «Ասում են՝ վերահսկելու ենք, բայց ոչ մի վերահսկողություն չի կարող անցկացվել, որովհետեւ Սեւանի վրա հիմա էլ վերահսկողություն չկա: Ձկների արհեստական աճեցումը լուրջ բնապահպանական խնդիր է»:

Դաշինքի անդամ Սիլվա Ադամյանն էլ ասաց, որ Սեւանի ափերում ճահճացման եւ էկոլոգիական մի շարք այլ խնդիրներ կան. «Այն ձկնատեսակները, որոնք հայտնվել են Սեւանում, չեն հայտնվել էկոլոգիական վիճակի լավ լինելու պատճառով, այլ էկոհամակարգի խախտման արդյունքում են հայտնվել: Այս խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնենք, այլ ոչ թե ներմուծված կերերով իշխան բազմացնենք»:

Տիկին Զառաֆյանը վերջում կրկին շեշտեց, որ կառավարությունը բնապահպանական ծրագրի անվան տակ առաջ է տանում բիզնես -ծրագիր, որին զոհ պետք է տանք Սեւանա լիճը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031