Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի: Լրագրողների ստորագրություններն ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով կփոխանցվեն ԱԺ էթիկայի հանձնաժողով:
Հիշեցնենք, որ նախօրեին Մանվել Բադեյանը բավականին կոպիտ էր արձագանքել լրագրողի հարցին : Ապա, լրագրողների հետ բանավեճ-երկխոսության ընթացքում դիմելով «արա, հո գիժ չեք» արտահայտությամբ` ինտելեկտի վերաբերյալ դասեր էր տվել լրագրողներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ